13:31 09.08.2020
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»: Մյունխենյան ակումբի կազմում երկու գնդակ խփեց Լեվանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Պերիշիչը և Տոլիսոն: Հիշեցնենք, որ առաջին խաղում մյունխենյան թիմը հաղթել էր 3:0 հաշվով: Այսպիսով, «Բավարիան» դիմակայությունում հաղթեց 7:1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» հետ:
Կատալոնական թիմը դիմակայության առաջին խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղալուց հետո սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»:
10-րդ րոպեին Լանգլեն գլխի հարվածով բացեց հաշիվը, իսկ 13 րոպե անց Լեո Մեսսին ընկած դիրքից կարողացավ գրավել մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ՝ երկուսն էլ 11 մետրանոցից: Կատալոնյան թիմի կազմում 11 մոտրանոցը իրացրեց Սուարեսը, իսկ հյուրերի կազմում՝ Մերտենսը: Երկրորդ կեսում դարպասի գրավում չարձանագրվեց:
Այսպիսով, ՉԼ քառորդ եզրափակչում տեղի կունենան հետևյալ հանդիպումները.
«Լայպցիգ»-«Ատլետիկո»
«Ատալանտա»-ՊՍԺ
«Մանչեսթեր Սիթի»-«Լիոն»
«Բարսելոնա»-«Բավարիա»:
22:08 21.05.2025
Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավորՄայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Աբովյան» […] ...
21:48 21.05.2025
Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...
21:37 21.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...
21:26 21.05.2025
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներինՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և […] ...
21:17 21.05.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո ՌուբիոԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի […] ...