Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները

12:21 10.08.2020

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը:

«Լուկաշենկոյի օգտին քվեարկել է 4 միլիոն 652 հազար մարդ», – ասել է Բելառուսի ԿՀԸ-ի նախագահ Լիդիա Երմոշինան:

Նա նշել է, որ ընտրություններին մասնակցել է 5.790.000 մարդ, մասնակցությունը կազմել է 84.23%:

Ձայների մեծ տարբերությամբ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով ստացել է քվեների 9.9%-ը: Նրան հաջորդում են Աննա Կոնոպացկայան ձայների 1.68%-ով, Անդրեյ Դմիտրիևը՝ 1.04%-ով և Սերգեյ Չերեչենը՝ 1.13%-ով: Բոլորին դեմ է արտահայտվել ընտրողների 6.02%-ը:

Հիշեցնենք՝ Միսնկում և Բելառուսի այլ քաղաքներում իրավիճակը լարված է. ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ դուրս են եկել փողոցներ: Ցուցարարներին ցրելու համար ուժայինները լուսաձայնային նռնակներ են օգտագործել և արցունքաբեր գազ արձակել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

13:28 19.08.2025

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

13:24 19.08.2025

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

Ռուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

13:13 19.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

13:11 19.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

Մասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

13:00 19.08.2025

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

12:50 19.08.2025

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...

BACK_TO_TOP