15:41 10.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անօրինական գործողություններին պատասխանը կլինի համարժեք, և ոչ ոք թույլ չի տա պառակտել երկիրը:
«Այն, ինչի մասին ես ասում էի, հաստատվում է: Եթե ինչ-որ մեկը չէր հավատում, ապա հիմա հավատում է: Մեզ փորձում են այս խառնաշփոթի մեջ ներքաշել: Ես նախազգուշացրել եմ, որ մայդան չի լինի, որքան էլ ոմանք դա ցանկանան: Այդ պատճառով հարկավոր է հանդարտվել, հանգստանալ: Իսկ ծնողներին երրորդ անգամ եմ հորդորում նայել, թե որտեղ են իրենց զավակները, որ հետո ցավալի չլինի, որ հետո չհառաչեն»,- ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն հավելել է, որ Հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանման շուրջ 25 աշխատակից է տուժել, ստացել ոտքերի, ձեռքերի կոտրվածքներ:
«Հատուկ, նպատակաուղղված կերպով խփում էին տղաներին: Նրանք էլ պատասխանել են: Հիմա ինչո՞ւ են լաց լինում: Պատասխանը լինելու է համարժեք»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև ասել է, որ օգոստոսի 9-ին Մինսկում փորձել են կրակ վառել:
«Իհարկե, դա նրանց չի հաջողվել: Գուցե, ինչ-որ տեղ մենք սխալներ ենք գործել, բացթողումներ են եղել: Ես ազնվորեն խոստովանել եմ, որ դեռ ամեն ինչ չգիտենք, չգիտենք, թե նրանք ինչ են ուզում»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև փաստեր է բերել՝ ասելով, որ ցույցերը ղեկավարում են Չեխիայից:
Ըստ ԿԸՀ-ի նախնական պաշտոնական տվյալների՝ Լուկաշենկոյի օգտին է քվեարկել ընտրողների 80.23 %-ը, իսկ երկրորդ հորիզոնականում է գտնվում նրա գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, որը ստացել է ձայների 9.9%-ը: Այս արդյունքները լուրջ դժգոհությունների և ցույցերի առիթ են դարձել:
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից:
22:03 15.05.2025
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 15.05.2025
Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օրՄայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...
21:25 15.05.2025
Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...
21:19 15.05.2025
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...