Իտալիայում փակել են ակումբները, գիշերն էլ դիմակը պարտադիր է դարձել կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+17.19 oC

Իտալիայում փակել են ակումբները, գիշերն էլ դիմակը պարտադիր է դարձել կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով

22:37 17.08.2020

Իտալիան որոշում է ընդունել փակել բոլոր դիսկոտեկներն ու գիշերային ակումբները, ինչպես նաև գիշերային ժամերին բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր դարձնել: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ կարանտինային սահմանափակումները խստացնելու որոշում է կայացվել երկրում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով:

Ըստ տվյալների՝ անցյալ շաբաթ Իտալիայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը երկու անգամ աճել է 3 շաբաթ առաջ գրանցված  դեպքերի համեմատությամբ: Վիրուսով վարակվածների միջին տարիքը դարձել է 40-ից ցածր:

Նոր կանոններն ուժի մեջ են մտնում օգոստոսի 17-ից և գործելու են մինչև սեպտեմբերի սկիզբը: Դիմակ հարկավոր է կրել ժամը 18:00-ից առավոտյան 6:00 բարերի, փաբերի դիմաց, որտեղ հնարավոր է մարդկանց կուտակում:

Օգոստոսի 16-ին Իտալիայում կորոնավիրուսի 479 նոր դեպք է հաստատվել, իսկ շաբաթ օրը՝ 629: Մասնագետները դեպքերի աճի մեջ մեղադրել են գիշերային կյանքը, արձակուդից վերադարձող երիտասարդներին, որոնք խախտում են սոցիալական հեռավորության կանոնները:

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ Իտալիայում մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել 253.915 մարդու մոտ, որոնցից 35.396-ը՝ մահվան ելքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց. պարեկների կասկածը հիմնավորվել է խուզարկությամբ

16:00 15.05.2025

Հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց. պարեկների կասկածը հիմնավորվել է խուզարկությամբ

Մայիսի 13-ին` ժամը 4.30-ին, մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ծառայող 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Բյուրեղավանի և Երևանի բնակիչ 38 և 27 տարեկան երկու տղամարդու: Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ և թղթե երկու փաթեթ` սպիտակ բյուրեղանման զանգվածներով։ Ըստ […] ...

Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ Ֆիդան

15:55 15.05.2025

Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակության մի մասն այժմ գտնվում է Ստամբուլում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ «Ինչպես գիտեք, մեր նախագահը ներկայումս Անկարայում ընդունում է պարոն Վոլոդիմիր Զելենսկուն։ Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ։ Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեզ հետ է […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դժգոհ է Ստամբուլում ռուսական պատվիրակության կազմից

15:52 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դժգոհ է Ստամբուլում ռուսական պատվիրակության կազմից

Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին Ռուսաստանը ներկայացված է անբավարար բարձր մակարդակի պատվիրակությամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անթալիայում դաշինքի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ռուսաստանը ցածր մակարդակի պատվիրակություն է ուղարկել», – հայտարարեց նա։ Այսօր կեսօրին Ստամբուլում պետք է սկսվեն ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները։ Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին ռուսական […] ...

Հնդկաստանի պաշտպանության նախարարը կոչ է անում ԱԷՄԳ-ին վերահսկողություն սահմանել Պակիստանի միջուկային զինանոցի նկատմամբ

15:47 15.05.2025

Հնդկաստանի պաշտպանության նախարարը կոչ է անում ԱԷՄԳ-ին վերահսկողություն սահմանել Պակիստանի միջուկային զինանոցի նկատմամբ

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարել է, որ Պակիստանի միջուկային զինանոցը պետք է լինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության տակ։ «Ես կարծում եմ, որ Պակիստանի միջուկային զենքը պետք է լինի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ», – ասել է Սինգհը Ջամմու և Քաշմիր նահանգի Սրինագար քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։ Նա ելույթից հատվածներ հրապարակել է X սոցիալական ցանցում։ […] ...

ՆԱՏՕ-ն հանձնառու է աջակցել Ուկրաինային և ողջունում է Թրամփի ջանքերը՝ հակամարտությունը կարգավորելու համար

15:43 15.05.2025

ՆԱՏՕ-ն հանձնառու է աջակցել Ուկրաինային և ողջունում է Թրամփի ջանքերը՝ հակամարտությունը կարգավորելու համար

ՆԱՏՕ-ի երկրները աջակցություն են հայտնում ամերիկյան կողմի ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անթալիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ պատերազմը արդար և տևական կարգավորման հասցնելու համար», – ասել է Ռյուտեն։ Նա նշել է, որ […] ...

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

15:39 15.05.2025

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Մայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերվել են ակտիվների գնահատման ծառայություններին, վարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև փոխհատուցումների տրամադրմանը։ ...

BACK_TO_TOP