22:37 19.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահներին հրահանգել է ուժեղացնել սահմանների պաշտպանությունը երկրի ողջ շառավղով: Այս մասին հայտնում է բելառուսական БЕЛТА գործակալությունը:
Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը պետք է ուշադրությամբ հետևի Լեհաստանում և Լիտվայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժին:
Իսկ Ներքին գործերի նախարարությանը Լուկաշենկոն հայձնարարել է թույլ չտալ անկարգություններ երկրում և հատկապես՝ Մինսկում:
«Միսնկում այլևս չպետք է լինեն անկարգություններ: Մարդիկ հոգնել են, մարդիկ խաղաղություն և անդորր են պահանջում»,- ասել է Բելառուսի նախագահը:
Ազգային անվտանգության հանձնաժողովին Բելառուսի նախագահը հանձնարարել է հայտնաբերել և կանխել փողոցային անկարգությունների կազմակերպիչների գործողությունները, բացահայտել Բելառուսում նրանց ֆինանսավորման ուղիները:
Իսկ երկրի արտգործնախարարությանը Լուկաշենկոն հանձնարարել է արևմտյան պետությունների ղեկավարներին տեղ հասցնել Բելառուսում տիրող իրավիճակը:
«Նրանց պետք է պատմել, թե ինչ է կատարվում Բելառուսում, որ այդ տեղեկությունները ստանան և՛ Մերկելը, և՛ Մակրոնը, և՛ Դուդան, և՛ Նաուսեդան, և՛ Զելենսկին: Նրանց պետք է նախազգուշացնել անկարգություններ հրահրելու պատասխանատվության մասին: Անկարգությունների ֆինանսավորումը դրանց հրահրում է: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ այդ ֆինանսավորումը շարունակվում է»,- ասել է Լուկաշենկոն:
15:06 19.08.2025
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերելՀայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...