ԱՄՆ-ն հայտարարել է, որ շուտով Իրանի դեմ պատժամիջոցները կվերականգնվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+35.09 oC

ԱՄՆ-ն հայտարարել է, որ շուտով Իրանի դեմ պատժամիջոցները կվերականգնվեն

10:09 20.08.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օգոստոսի 20-21-ը ՄԱԿ-ի կենտրոնակայան իր այցի ժամանակ Անվտանգության խորհրդի անդամներին կտեղեկացնի Իրանի դեմ կրկին պատժամիջոցներ սահմանելու մասին, հաղորդում է РИА Новсоти-ն՝ հղում անելով պետքարտուղարության հայտարարությանը:

Նշվում է նաև, որ 30 օրից կվերականգնվեն մի շարք պատժամիջոցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն կպահանջի, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացման հետ կապված ողջ գործունեությունը: Բացի այդ, ԱՄՆ-ն ևս 13 տարով կերկարաձգի Իրան զենքի մատակարարման էմբարգոն:

Պոմպեոն մտադիր է հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, որպեսզի նրա հետ քննարկի Իրանին առնչվող և այլ հարցեր, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտնել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը գործի դնելու մասին:

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել էր Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը: Դրա ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 18-ին: Բանաձևին կողմ են քվեարկել ԱՄՆ-ն և Դոմինիկյան Հանրապետությունը, դեմ՝ Ռուսաստանն ու Չինաստանը: Անվտանգության խորհրդի մյուս 11 անդամենը ձեռնպահ են մնացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել

15:06 19.08.2025

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել

Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...

SHANTNEWS

15:00 19.08.2025

SHANTNEWS

4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

14:50 19.08.2025

4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

14:42 19.08.2025

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

Հարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների  անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

14:35 19.08.2025

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

Իրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

14:26 19.08.2025

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...

BACK_TO_TOP