12:56 27.08.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գրիգորյանին:
Մասնավորապես` քրեական գործով պարզվել է, որ 2020 թվականի փետրվարին ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ` կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ս. Գրիգորյանն իր ծանոթներին և այլ անձանց տեղեկացրել է կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, որից հետո Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ անձամբ կամ միջնորդավորված կերպով, այդ թվում` Անիի ավտոդպրոցի տնօրեն Դ. Դարբինյանի միջոցով, 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում, կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս. Գրիգորյանին, ով նրանցից ստացել է ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամ, որից 1.020.000 ՀՀ դրամը փոխանցել է ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին:
Վերջինս, ստանալով կաշառքի գումարները, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է` խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը` պատշաճ չի ստուգել վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիների` ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները,հուշել է թեստի հարցերի ճիշտ պատասխանները, իսկ տեսական և գործնական քննություններ ընդունելու մասին արձանագրություններում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված քաղաքացիները հանձնել են տեսական քննությունն ու ճիշտ են պատասխանել քննական հարցերին:
Այսպիսով, Ա. Գրիգորյանի գործողությունների հետևանքով, ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ չունեցող անձինք կաշառքի դիմաց ստացել են «B», «B, C» կարգերի վարորդական վկայականներ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /6 դրվագ/, 311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով/6 դրվագ/: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ս. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/, 38-34-311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Կաշառքի միջնորդության, կաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու միջնորդության և կաշառք տալու փորձի համար ևս 13 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վարույթն իրականացնող մարմինը, Ս. Գրիգորյանի և մնացած անձանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար համարելով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին՝ վերջիններիս տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:55 08.07.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...
13:48 08.07.2025
Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...
13:40 08.07.2025
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...
13:32 08.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ըԵրևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...
13:25 08.07.2025
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլԲաթումիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ: Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային: Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի […] ...
13:18 08.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ըԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...