Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ՌԴ առաջնությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+16.09 oC

Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ՌԴ առաջնությունում

14:22 31.08.2020

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ռուբինը» ընդունել էր «Տամբովին»։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով: Խաղի 15-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը։ Նա «Տամբովի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվել է 62-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ Կարապետյանը «Տամբովի» նորեկներից է: Այս ակումբ նա տեղափոխվել է «Սոչիից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

15:06 29.03.2024

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը: Ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն են Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որոնց արժեքը գնահատվել է 250 միլիոն եվրո: Ֆրանսիայի հավաքականի ավագ, Փարիզի ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հայտնվել է 9-րդ տեղում: Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. 1.Ջուդ Բելինգեմ («Ռեալ») – 250 […] ...

Ծանրամարտի աշխարհի 2027 թ. առաջնությունը կանցկացվի Երևանում

14:40 29.03.2024

Ծանրամարտի աշխարհի 2027 թ. առաջնությունը կանցկացվի Երևանում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: Միջազգային ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Տեղեկացնենք՝ սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում: Հիշեցնենք՝ 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել […] ...

Արսեն Զախարյանը՝ Եվրոպայի թոփ-5 լիգաներում խաղացող ամենաթանկարժեք ռուսաստանցի ֆուտբոլիստ

13:52 29.03.2024

Արսեն Զախարյանը՝ Եվրոպայի թոփ-5 լիգաներում խաղացող ամենաթանկարժեք ռուսաստանցի ֆուտբոլիստ

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը հրապարակել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես եկող ամենաթանկարժեք ռուսաստանցի ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում են իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ու Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Մոնակոյի» եզրային հարձակվող Ալեքսանդր Գոլովինը, նրանց տրանսֆերային արժեքը հետազոտական կենտրոնը գնահատում է 20 միլիոն եվրո: Զախարյանին և Գոլովինին հաջորդում են «Հավրի» կիսապաշտպան Դալեր Կուզյաևն ու Բերգամոյի […] ...

«Նապոլին» կեռապատկի Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը

13:30 29.03.2024

«Նապոլին» կեռապատկի Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը ծրագրում է երկարաձգել վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի պայմանագրի ժամկետը, հայտնում է Napoli Magazine-ը։ Նոր պայմանագրի մանրամասները կքննարկվեն առաջնության ավարտից հետո: Նշվում է, որ ակումբը կեռապատկի 23-ամյա վրացու աշխատավարձը՝ 1,5 միլիոն եվրոյից դարձնելով 4,5 միլիոն: Ամենայն հավանականությամբ, Վրաստանի հավաքականի առաջատարի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Կվարացխելիայի գործող պայմանագիրը նաախատեսված […] ...

Դանի Ալվեսն ազատ արձակվելու կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել

23:06 28.03.2024

Դանի Ալվեսն ազատ արձակվելու կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը կալանավայրից ազատ արձակվելու կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ազատ արձակման հաջորդ օրը՝ 40-ամյա բրազիլացին ընտանիքի անդամներին և ընկերներին հավաքել է Բարսելոնայի արվարձանում գտնվող իր տանը։ Ընթրիքից հետո նրանք ուղևորվել են Ալվեսի վիլլա, որտեղ շարունակել են խնջույքը: Հիշեցնենք, որ լեգենդար […] ...

Եվրոպական հաջորդ խաղերը կանցկացվեն Թուրքիայում

22:29 28.03.2024

Եվրոպական հաջորդ խաղերը կանցկացվեն Թուրքիայում

2027 թվականի Եվրոպական ամառային խաղերը կանցկացվեն Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Այս մասին հայտնել է Եվրոպական օլիմպիական կոմիտեն։ Եվրոպական խաղերի որոշ մարզաձևերի մրցումներում խաղարկվելու են 2028 թվականին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հիշեցնենք, որ 2023 թվականին Եվրոպական խաղերն անցկացվել էին Լեհաստանի Կրակով քաղաքում: Մրցաշարում խաղարկվել էին Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի […] ...

BACK_TO_TOP