20:25 01.09.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ երկրում իշխանափոխության դեպքում կարող է տեղի ունենալ «սպանդ»: Համեմատության համար նա նշել է, որ Ուկրաինայում իրավիճակը Մայդանից հետո «ծաղիկներ կթվա»: Այդ մասին նա ասել է երեքշաբթի լրագրողների հետ զրույցում:
«Ես լարվում եմ միայն մեկ առիթով. ցանկանում եմ պաշտպանել այն, ինչ մեր ձեռքերով ստեղծել ենք քառորդ դար: Մենք այս երկիրը դուրս ենք բերել ավերակներից և մոխրից», – ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուկաշենկոն կարծում է, որ իրեն աջակցում են միլիոնավոր մարդիկ, իսկ այլ ուժերի իշխանության գալը սպառնում է Բելառուսի ամբողջականությանը:
«Ինձ ամենից շատ անհանգստացնում է դա. ոչ թե իշխանությունը, ինչպես Ռուսաստանում ասում են որոշ մարդիկ. «Լուկաշենկոն ատամներով է պահում իշխանությունը»: Ես չեմ ուզում, որ կտորների բաժանեն իմ երկիրը, որը ես ստեղծել եմ կայսրության ավերակների վրա, և չեմ էլ ուզում, որ վնաս տան ազնիվ, պարկեշտ մարդկանց, որոնք աշխատել են դրա համար: Դա չի լինի լյուստրացիա, ինչպես ասում են ոմանք: Դա կլինի ջարդ: Եվ Ուկրաինայում տեղի ունեցածը ծաղիկներ կլինեն», – ասել է պետության ղեկավարը:
Նա նաև ավելացրել է, որ ընդդիմության համակարգող խորհրդի անդամները պատասխանատվության կենթարկվեն:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...