Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+14.76 oC

Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար

18:40 02.09.2020

 

Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։

 

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրներին: 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ֆուտբոլիստ եղբայրների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

 

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալրին հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ, ծառայություն իրականացնելիս, նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախտման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, և մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի  ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

 

Նույն ժամանակահատվածում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ  երկու քննիչներ նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից, հակադրվելով հասարակության անդամներին, անձնական պատվախնդրությունը վեր դասելով հասարակության շահերից և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խաթարել հարակից սրճարաններում գտնվող անձանց անդորրը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` հնչեցրել են հայհոյանքներ և բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նրանց գործողությունները զուգորդվել են այդ պահին ներկա գտնվող ոստիկանության այլ ծառայողների նկատմամբ դիմադրություն ցույց տալով:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ֆուտբոլիստ եղբայրներին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

 

Նախաքննությունը շարունակվում է»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP