20:30 09.09.2020
2018 թվականի դեկտեմբերին վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը ամբողջությամբ ավարտել է 3 մարզերում անօթևան դարձած, ժամանակավոր կացարաններում ու տնակներում ապրող ընտանիքների հաշվառման ու նրանց կարգավիճակների վերջնական հստակեցման գործընթացը։ Տվյալների ամբողջական փաթեթները փոխանցվել են վարչապետի աշխատակազմ։
Կառավարությունը կքննարկի ու կհաստատի ընտանիքներից յուրաքանչյուրի փոխհատուցման ու աջակցության տարբերակները: Քննարկումները հետաձգվել էին արտակարգ դրության պատճառով։
Բազմահատոր թղթապանակներում քաղաքի ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների ամբողջական տվյալներն են ներառված: Աշխատանքային խումբը փաստերն հավաքել է մեկ տարվա ընթացքում, հաշվառել են, լուսանկարել կացարանների վիճակն ու կազմել յուրաքանչյուրի տեղեկատվական ամփոփ անձնագիրը:
Ըստ աշխատանքային խմբի հավաքագրած վերջնական տվյալների՝ Գյումրիում կա 2800 տնակ ու ժամանակավոր կացարան, դրանք բոլորն ունեն վեցանիշ հասցեավորում: 2800-ից 540-ը քարաշեն , իսկ 859-ը կիսաքարաշեն տնակներ են: Փաստագրման ընթացքում նաև հայտնաբերվել են անհասցե տնակներ, որոնցում ընտանիքներ են ապրում, բայց ցուցակներում չկան։
Գյումրիի տնակներում ու հարմարեցված կացարաններում նաև ընտանիքներ են ապրում, որոնք մարզի համայնքներից են տեղափոխվել , բնակարան չեն կորցրել, համարվում են, այսպես ասած, կիսված ընտանիքներ։ Քիչ չեն նաև բնակարան ստացած, բայց տնակներում մնացած ընտանիքները, որոնց պատմությունները տարբեր են։
Աշխատանքային խումբը հստակեցրել է ու հայտնել իր մոտեցումը նման ընտանիքների համար։ Անկախ կարգավիճակից՝ այս ընտանիքները փաստացի համարվում են բնակարանի կարիք ունեցող։ Աշխատանքային խումբը զուգահեռ սահմանել է գնահատման չափորոշիչներ։
«Այդ կշիռները մեզ հնարավորություն կտան որոշել առաջնահերթությունները ՝հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ։Որոշ ընտանիքներ կունենան ավելի բարձր կշիռներ ու միավորներ»,-պարզաբանել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։
Տնակների հաշվառման գործընթացում ամենաբարդ խնդիրը,որին բախվել են հանձնաժողովի անդամները,փակ դռներով տնակներն են ։Գույքագրվել է այդպիսի 589 ժամանակավոր կացարան։ Այս հարցին կառավարությունը մեկ ամիս առաջ ընդունված օրենքով կարգավորում է տվել ,ըստ որի ,անհրաժեշտությունից ելնելով՝ թույլ է տրվում համայնքային տարածքներում տեղադրված տնակներն ապամոնտաժել:
«Այդ օրենքը արդեն ընդունվել է,օգոստոսի 5-ին արդեն ուժի մեջ է մտել։Այս օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն կտա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ազատելու հետ կապված ձևավորել մոտեցումներ,ընդհուպ մինչև տնակները հեռացնելու հետ կապված կարգը սահմանել»,-նշեց Տանյա Արզումանյանը։
Համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորներում տեղադրված ու տարիների ընթացքում կառուցապատված տնակներում ապրող ընտանիքներից շատերը հրաժարվում են ազատել տարածքներն ու դուրս գալ տնակներից:Փոխարենն առաջարկում են թույլ տալ սեփականաշնորհել ։Այս հարցը ևս քննարկվել է աշխատանքային խմբում։«Գրանցելով սեփականության իրավունքը ավտոմատ զրկվում են անօթևանության կարգավիճակից,եթե մարդը տուն ունի,անկախ էն հանգամանքից ,կորցրել է,թե չի կորցրել։Եթե կարողացել է կառուցել սեփական տուն,էդ դեպքում պետությունը պարտավորություն չունի նրանց նկատմամբ,այսինքն մենք լուծում ենք հիմա էն մարդկանց խնդիրը,ով ի վիճակի չէ սեփական ուժերով կառուցել իր տունը»,-նշեց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գևորգյանը
Աշխատանքային խմբի հաշվառումից դուրս են մնացել գերատեսչական կառույցներում կամ այլ տարածքներում բնակվող ընտանիքները ։Այն օրակարգային հարց է շարունակում է մնալ աշխատանքային խմբի համար , որի լուծումները փուլային են լինելու :
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...
21:25 10.07.2025
Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումըՖրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...
21:12 10.07.2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըՀուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն […] ...
21:00 10.07.2025
Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Միայն երեկ է պասշտոնապես հայտարարվել այս հանդիպման մասին, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ հանդիպումը բավականին երկար մշակված, նախապատրաստված, հասունացած էր։ Որքա՞ն կարևոր նշանակություն ունի հանդիպման վայրը, ինչի մասին էր Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը և առհասարակ […] ...
20:50 10.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն 3-րդ թաղ․ 14, 15, 16, 17, 18 շենքեր, Արմավիրի մարզ՝ 11:00-15:00 Ակնալիճ գյուղն ամբողջությանբ, 11:00-17:00 Գայ գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 […] ...