Ուկրաինայում Սաակաշվիլիին մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

Ուկրաինայում Սաակաշվիլիին մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ

19:05 14.09.2020

Ուկրաինայի Obozrevatel TV-ին ևս մեկ վավերագրական ֆիլմ է նկարահանել այդ երկրում Սաակաշվիլիի քաղաքական գործունեության մասին ու նոր բացահայտումներ արել՝ նրան մեղադրելով մեծ չափի յուրացումների, անգամ պետական գաղտնիք հրապարակելու մեջ:

Ուկրաինայում ցուցադրվել է այդ երկրում Սաակաշվիլիի գործունեությունը քննող երկրորդ ֆիլմը, որում խոսվում է Ուկրաինայում երկու կարևոր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում նրա կոռուպցիոն գործունեության մասին, ինչը հիասթափություն է առաջացրել Սաակաշվիլիին բարեփոխումների խորհրդի պաշտոնը վստահած նախագահ Զելենսկու, քաղաքական գործիչների ու գործարարների շրջանում: Վերջիններս համոզված են, որ Ուկրաինայում պաշտոնավարելու ժամանակ նա իր դիրքն օգտագործել է անձնական բարեկեցության համար:

Քննչական ֆիլմում խոսք է գնում այդ երկրում Վրաստանի նախկին նախագահի թանկարժեք անշարժ գույքի մասին: Հեղինակների հայտարարությամբ՝ դեռևս Օդեսայի շրջանի նահանգապետ լինելու տարիներին Սաակաշվիլին 75 հա տարածք էր օտարել Օդեսայի պատմական մասում, որտեղ իր ընկերոջ ՝ գործարարի կողմից կառուցվել էին ժամանակակից բարձրահարկ բնակելի շենքեր: Դրանցից մեկի վերջին հարկում Սաակաշվիլիին հատկացվել էր պենտհաուս՝ ծովի տեսարանով և մեծ վերանդայով: Իսկ երբ փաստը բացահայտվել և հանրային քննարկման առարկա էր դարձել, Սաակաշվիլին այն օտարել էր գործը կոծկելու համար: Ուկրաինայում ժամանակավոր բնակություն հաստատած նրա մայրը կասկածները փարատելու համար երկրի շրջաններից մեկում ցուցադրել էր կիսակառույց առանձնատուն` հայտարարելով, թե սեփական միջոցներով տուն է կառուցում անտուն մնացած որդու համար:

Վավերագրական ֆիլմի հեղինակները պատմել են նաև, որ Ուկրաինայում  Սաակաշվիլիի նկատմամբ տնտեսական յուրացումների մասով մեղադրանքից բացի կարող է քրեական գործ հարուցվել նաև պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով:

Օդեսայի կամավորական հատուկ նշանակության գումարտակի նախկին անդամները Սաակաշվիլիին մեղադրել են ռազմական գաղտնիքի հրապարակման մեջ: Օդեսայի նահանգապետի պաշտոնավարման ժամանակ Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների գոտի այցելած Սաակաշվիլին վերադառնալուց հետո գիտակցաբար, կամ էլ փառասիրությունից դրդված ռազմական գաղտնիք էր հրապարակել`ցուցադրելով կադրեր, որտեղ  քարտեզի վրա հստակ երևում է հակաահաբեկչական գոտում ռազմիկների դիրքերի տեղակայման վայրերը:

Այժմ, Ուկրաինայում նրա դիրքերը թուլանալուց հետո, Սաակաշվիլին ուշադրությունը կրկին սևեռել է դեպի Վրաստան, որտեղ «Ազգային շարժում» կուսակցությունը հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում նրան խոստացել է վարչապետի պաշտոնը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP