20:55 11.09.2020
Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հետաձգել վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի կիրառումը և շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի սեպտեմբերի 11-26-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:
Հիշեցնենք՝ Կառավարությունը մարտի 26-ին որոշում էր ընդունել՝ նախատեսելով փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննություններ ստանալու կարգում: Կառավարության որոշումն ուժի մեջ պետք է մտներ սեպտեմբերի 27-ից: Սակայն ոստիկանությունն այսօր Իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն և N 385-Ն որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգել առնվազն մինչև տարեվերջ
Հիշեցնենք, որ առաջարկված փոփոխություններով նախատեսվում էր գիտելիքների ստուգման թեստերի համար նոր հարցաշար կազմել, քննության ժամանակ դիմորդը պետք է պատասխաներ 20 հարցի: Այն համարվում է դրական հանձնված, եթե հարցերից առնվազն 18-ին տրվել է ճիշտ պատասխան:
Այս փոփոխությունների հետաձգումն առաջարկող նախագծի հիմնավորումներում նշվում է, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված Ճանապարհային ոստիկանության 13 հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը 2020 թ. մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը և հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է, վարորդական վկայականներին վերաբերող գործողությունների մասով բացառություն է եղել միայն կորած վարորդական վկայականի կրկնօրինակի հատկացում տալու գործողությունը։
Դադարեցված գործառույթների վերսկսումից հետո Ճանապարհային ոստիկանության ՀՔԲ բոլոր ստորաբաժանումների կողմից ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումն իրականացվում է միայն նախապես անհրաժեշտ գործողություն կատարելու մասին էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների հիման վրա հրավերի միջոցով, ինչը նպատակ ունի բացառել քաղաքացիների մեծ թվով կուտակումները՝ կանխելով համավարակի տարածումը։
Ո
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...