13:25 14.09.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստվում են բազմապատկել առողջապահական ոլորտին հատկացվող միջոցները՝ անվճար և որակյալ բժշկական ծառայություններ ունենալու համար: Այս համատեքստում նախագահը կարևորել է ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնների հետ համագործակցության սերտացումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավման և տեղի անձնակազմի հետ շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպման առումով: Հանրապետության նախագահն իր երախտագիտությունն է հայտնել նաև ՀՀ կառավարությանն Արցախի առողջապահության նախարարությանը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ նվիրելու համար՝ նշելով, որ դրանք Արցախի առողջապահական համակարգի համար աննախադեպ նվեր են և լուծելու են կենսական նշանակության խնդիրներ:
ՀՀ առողջապահության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այն բարեփոխումները, որոնք ուղղված են Արցախի առողջապահական համակարգը կատարելագործելուն և ժողովրդի համար հասանելի դարձնելուն, միանշանակ, ողջունելի են, և դրանց աջակցելու համար ՀՀ իշխանությունները հետայսու ևս գործուն քայլեր կձեռնարկեն: Ա. Թորոսյանի խոսքերով՝ նախագահի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախում առաջիկայում կբացվի ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, որտեղ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ տեղում պարբերաբար կկազմակերպվեն բուժանձնակազմի վերապատրաստման ու մասնագիտացման դասընթացներ:
Հանդիպումից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել շտապօգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողություն:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...