12:40 20.09.2020
20 ամյա ուսանող-ծրագրավորող Զակրիձ Ռոդզին թվիթերում հետաքրքիր ու արտառոց միջադեպ է ներկայացրել ՝կապված իր iPhone-ի անհետանալու հետ ։ Հեռախոսը տնից էր անհետացել , իսկ երիտասարդն այն հաջորդ օրը գտել էր ջունգլիներում : Երկար ժամանակ չէր պահանջվել պարզելու առևանգողի ինքնությունը:Ի զարմանս երիտասարդի՝ դրանց հեղինակը կապիկ էր եղել :Իր հետ տեղի ունեցած անսովոր պատմության մասին նա պատմել էր Թվիթերւմ:
Ռոջին BBC- ին պատմել էր, որ սեպտեմբերի 12-ին արթնացել էր և սմարթֆոնը, տանը , իր սովորական տեղում չէր գտել: Սկսել էր փնտրել , բայց գտել էր միայն դատարկ պատյանը: Հաջորդ օրը հոր հետ գնացել էր անտառ և արմավենու ծառի տակից լսել հեռախոսի զանգ ,մոտեցել էր , և ի զարմանս իրեն, տեսել էր իր անհետացած iPhone-ը ու պարզել գողի ինքնությունը:Նրան մատնել էր արված սելֆին ու նկարահանած տեսանյութը, որոնց հեղինակը ոչ ավելի , ոչ պակաս, կապիկ էր։Հավանաբար փորձ էր արել ուտել հեռախոսը, սեղմվել են ստեղներն ու ակամա մատնել իրեն:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...