Զեյթունի փլուզված շենքի բնակիչներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+22.09 oC

Զեյթունի փլուզված շենքի բնակիչներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն

12:29 17.09.2020

Զեյթունի փլուզված բնակելի շենքի բնակիչներին բնակարան տրամադրելու հարցն այսօր կառավարության նիստի օրակարգում է եղել: Վարչապետը հարկ է համարել ընդգծել, որ տարածքը պետք է վերադարձվի համայնքին, ծառայի որպես ազատ տարածք: Որոշ ժամանակ հետո տարածքում ավտոտնակներ ու կրպակներ չպետք է հայտնվեն:

«Պատահարի հետևանքով 5-րդ մուտքի թվով 12 բնակարաններ փլուզվել են, և բնակիչներին ժամանակավորապես բնակեցրել են տարբեր հասցեներով՝ մինչև նրանց խնդրի լուծումը: ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ առաջարկվել է այդ ընտանիքների խնդիրը բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով լուծելու նպատակով նախապատրաստել կառավարության որոշման նախագիծ: Տրամադրված ելակետային տվյալների հիման վրա՝ հաշվարկվել է այդ ընտանիքների ելակետային աջակցության չափը: 1քմ շուկայական արժեքը տվյալ դեպքում 330 հազար դրամ է: Աջակցությունը տրամադրվելու է բնակարանների սեփականատերերին», -ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ վճարումը կկատարվի նոտարի միջոցով: Ավելի ցածր գումարով բնակարան ձեռք բերողների պարագայում հատկացվող ու ավելացած գումարը կմնա նրան, ավելի բարձր գումարով ձեռք բերելու պարագայում բացը պետք է լրացնի ձեռք բերողը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

21:27 02.07.2025

Հայաստանի որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 22-28-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 22-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 22-ին և 23-ին։ Հրազդան քաղաքում՝ հունիսի 26-ին և 27-ին, Արարատ քաղաքում՝ չի գերազանցել […] ...

Աշխարհի 3-րդ ռակետը պարտվել է 116-րդ ռակետին

21:14 02.07.2025

Աշխարհի 3-րդ ռակետը պարտվել է 116-րդ ռակետին

Էլիզաբետա Կոչարետոն (116-րդ ռակետ) հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային ու դուրս եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի երկրորդ շրջան։ Իտալիան ներկայացնող մարզուհին առավելության է հասել երկու սեթում (6-2, 6-3): ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Վիետնամը ստորագրել են առևտրային համաձայնագիր

21:00 02.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Վիետնամը ստորագրել են առևտրային համաձայնագիր

Վաշինգտոնը և Հանոյը համաձայնության են եկել երկկողմ առևտրային հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես հենց նոր առևտրային համաձայնագիր կնքեցի Վիետնամի հետ։ Մանրամասները՝ ավելի ուշ», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Ապրիլի 4-ին Թրամփը հայտարարեց, որ Վիետնամի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել վերացնել ամերիկյան ապրանքների վրա դրված բոլոր մաքսատուրքերը։ ԱՄՆ իշխանությունների […] ...

Հռոմի պապը նոյեմբերին կայցելի Թուրքիա

20:44 02.07.2025

Հռոմի պապը նոյեմբերին կայցելի Թուրքիա

Հռոմի պապ Լևոն XIV-ը նախնական այցով պլանավորում է Թուրքիա այցելել 2025 թվականի նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը ՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին։ Թուրքիա այցելելու ծրագրերը քննարկվել են Վատիկանում Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի և պապի հանդիպման ժամանակ։ Լևոն XIV-ը առաջին տիկնոջն ասել է, որ «կցանկանար Հռոմի պապի պաշտոնում իր առաջին […] ...

«Ֆլումինենսեն» ծաղրել է «Ինտերին»

20:29 02.07.2025

«Ֆլումինենսեն» ծաղրել է «Ինտերին»

«Ինտերի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի խաղում «Ինտերին» հաղթելուց հետո «Ֆլումինենսեն» սոցիալական հարթակներում ծաղրական գրառում է արել: «Այսօր պիցցայի վրա կետչուպը շատ է»,- գրել է բրազիլական ակումբը: «Ֆլումինենսեն» մրցաշարի քառորդ եզրափակչում կխաղա «Ալ Հիլալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Սիթիին»:   É MUITO KETCHUP NA PIZZA HOJE — Fluminense F.C. (@FluminenseFC) June […] ...

Հուլիսի 3-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

20:15 02.07.2025

Հուլիսի 3-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի, Հաղթանակ 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս․Գևորգյան, Մելքումովի փողոցների մի հատվածի առանձնատների, Օղակաձև և Սոսեի փողոցների առանձնատների գազասպառողների […] ...

BACK_TO_TOP