23:44 17.09.2020
Գլոբալ ինովացիոն ինդեքսն ԱՄՆ-ը դասում է որպես հետազոտությունների և զարգացման ոլորտում ամենաշատ ծախս կատարող երկիր, հայտնում է share.america.gov-ը:
Ինչպես հայտնում է Գիտության ազգային հիմնադրամը, վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան կես տրիլիոն դոլար ծախսելով հետազոտության և զարգացման վրա, ԱՄՆ լաբորատորիաները սկսել են պայքարել նոր կորոնավիրուսի առաջ բերած մարտահրավերների դեմ: Մասնավոր բիզնեսը կատարում է հետազոտության և զարգացման աշխատանքների առյուծի բաժինը, որին հաջորդում են ակադեմիական հաստատությունները:
Մինեսոտայի համալսարանը, Կոլորադոյի Բոլդերի համալսարանը և Կոլումբիայի համալսարանը այն դպրոցներից են, որոնցում գիտնականները ուսումնասիրում են փակ տարածքում վիրուսային տարածումը նվազեցնելու ուղիները: Օրինակ՝ նրանք ստուգում են ուլտրամանուշակագույն ճառագայթների արդյունավետությունը առանց մարդկանց վնասելու վիրուսները ոչնչացնելու համար ինքնաթիռների և դպրոցների, հիվանդանոցների և այլ միջավայրերում:
Ինդիանա նահանգի Ուեսթ Լաֆայեթի համալսարանի մեխանիկական ինժեներիայի պրոֆեսոր Քինգյան Յան Չենը և նրա գործընկերները ինքնաթիռների համար մշակել են անհատական օդափոխման համակարգ, որը կօգնի ուղևորներին խուսափելու այլոց արտաշնչած օդը շնչելուց:
Չենը փորձագետ է այն բանի, թե ինչպես է օդը շարժվում և ինչպես են վիրուսի մասնիկները տարածվում փակ տարածքներում: Նա ասում է, որ համակարգը օդ է մատակարարում ուղևորի առջև եղած նստատեղի ներքևի մասից դեպի նրա շնչառական գոտի: Ուղևորի արտաշնչած օդը հեռացվում է առաստաղի մակարդակում, քանի որ տաք օդը բարձրանում է:
Չենը և նրա գործընկերները պնդում են, որ համակարգը կսահմանափակի COVID-19 կաթիլների փոխանցումը հարևան ուղևորներին և կարող է օգտագործվել նաև ավտոբուսներում, գնացքներում, մետրոյում, կինոթատրոններում կամ ֆիքսված նստատեղերով ցանկացած տարածքում:
«Հետագայում, – ասում է Չենը, – հուսով եմ, որ բոլոր տրանսպորտային միջոցները հագեցած կլինեն HEPA ֆիլտրերով և ուլտրամանուշակագույն ճառագայթներով ջրի ախտահանման, մակերեսների մանրէազերծման և օդում և սննդում վնասակար միկրոօրգանիզմների ոչնչացման համար: Տրանսպորտային միջոցները պետք է ունենան օդափոխության առաջադեմ համակարգեր, որոնք յուրաքանչյուր ուղևորին ապահովում են մաքուր, չաղտոտված օդով»:
Ըստ Չենի՝ ինքնաթիռներն օգտագործում են HEPA ֆիլտրեր, ուստի ունեն ավելի որակյալ օդ և վիրուսի փոխանցման ավելի ցածր արագություն: Բայց քանի որ ինքնաթիռի ուղևորները նստում են մեկ շարքում կամ ավելի քիչ դեպքերում՝ երեք շարքը մեկ, կարող են խոցելի լինել մոտակա վարակված անձից վարակվելու առումով: Չենն առաջարկ ունի հաճախակի թռչողների համար:
Նա խորհուրդ է տալիս ուղևորներին դիմակներ կրել և ախտահանող միջոցներով սրբել նստատեղերն ու ամրագոտիները: Նա նաև առաջարկում է այնպես կազմակերպել սննդի կամ խմիչքի օգտագործումը, որպեսզի նույն շարքում գտնվող ուղևորները միաժամանակ չհանեն իրենց դիմակները:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...