20:26 17.09.2020
Նոր ուսումնական տարվա առաջին երեք օրերին մարզի Սարապատ խոշորացված համայնքի երեք գյուղերի՝ Սալուտի, Վարդաղբյուրի և Հարթաշենի 4-12-րդ դասարանցիները դպրոց չեն գնացել։Բացի տարրական օղակից այս համայնքների աշակերտները հարևան ՝ Մուսայելյան գյուղի միջնակարգ դպրոց են հաճախում։ 19-ըաշակերտ տրանսպորտ չունենալու պատճառով 3օր դպրոց չեն գնացել ։ՈՒսումնական տարին նոր սկսված ՝տեղեկանում են , որ միկրոավտոբուսի վարորդը հրաժարվել է երեխաներին տեղափոխել։Միակ միկրոավտոբուսի վարորդը , որը երեք գյուղերի աշակերտներին տեղափոխում էր Մուսայելյան գյուղ հրաժարվել է սպասարկումից ։Վատ ճանապարհների պատճառով տրանսպորտային միջոցի վրա մեծ ծախսեր է կատարվում, բայց քիչ ֆինանսավորվում։
« Եկել եմ որ սպասեմ որ գյուղի գազելը գա, բայց դեռ չի եկել »,- ասում է աշակերտուհիներից մեկը։
« Գուզեինք դասի էրթայինք ,բայց գազելը չկա։ Առավոտ եկել սպասել ենք ՝մեր սաղ աշակերտներով, իսկ գազելը չի եկել, չենք գնացել »,-պատմում էին Սալուտ գյուղի աշակերտները։
Հարևան գյուղի միջնակարգ դպրոց տեղափոխվելու խնդիրը միայն Սալուտի դպրոցականներինը չէ ։Վարդաղբյուրի ու Հարթաշենի աշակերտները ևս չեն կարող հասնել Մուսայելյան։
« Տարիներ շարունակ մարզպետարանն է, թե կառավարությունն է, ով է ,գազել է տրամադրել՝ երեխեքին տեղափոխել են 3 համայնքից Մուսայելյանի դպրոց։ Էս տարի էտ գազելի հետ կապված պրոբլեմներ կա։ Պրոբլեմն է՝ ինչ-որ կառավարության որոշմամբ գումար է տրամադրվել էդ գումարը չի բավարարե էդ ծախսերի համար »։
«Էսօրվա պահիս չկա գազելը, շատ գոհ ու շնորհակալ ենք եղել ու մարդիկ կպատճառաբանեն օր ա մեզի, ինչ օր ա մե երեխու համար հաշվարկով 200 դրամ կուդան, բայց էդ 200 դրամը հաշվարկ են էրե, քաղաքային ճամփեքի վրա են էրե, չեն հաշվե խոսքի ՝2100 մետր բարձրության վրա օր ձյունը 5-6 մետր գուքա․․․էդ հաշվարկը սխալ է։ Գազելի շոֆերը իրա սեփական գազելն է։ Ճամփեն եկաք տեսաք ինչ վիճակ է, կալոսները օրական կալոս կծակեն։ էդ մարդուն կալոսի գումարն էլ չի հերիքե, գազի գումարն է չի հերիքե »,-նշում էին սալուտցիները։
Մուսայելյանից ամենահեռուն գտնվող գյուղը Սալուտն է ,որտեղից մինչև Մուսայելյան մոտ 6 կմ ճանապարհ է,որն էլ քանդված ու քարքարոտ է,մյուս գյուղերը՝ Հարթաշենն ու Վարդաղբյուրը համեմատաբար մոտ են , բայց ճանապարհների վիճակը նույնն է ։ Տրանսպորտ չլինելու դեպքում աշակերտների համար անհնար է ոտքով անցնելը։
Պատասխանատու պաշտոնյաներին գյուղերում սպասող վարչական ղեկավարներին ու ծնողներին խնդրի էությունը արդեն ներկայացրել էր Մուսայելյանի դպրոցի տնօրենը ։Այս իրավիճակն է ստեղծվել կատարված փոփոխության պատճառով ։ Նախկին կարգավորումն այլևս չի գործում։Նախկինում անհրաժեշտ գումարը փոխանցվում էր վարորդին և նրա հետ կնքվում աշխատանքային պայմանագիր, իսկ այժմ կարգը փոխվել է։
« ՀՀ գնումների մասին օրենքի համաձայն միշտ կազմակերպվել են դպրոցում մրցույթ այդ երեխաների երթևեկությունը կազմակերպելու համար և մրցույթը շահող վարորդը կանոնավոր տեղափոխել է այդ աշակերտներին։ Այժմ փոխվել է կարգը և այս դեպքում ոչ թե գումարը տնօրինում է դպրոցը և միևնույն ժամանակ կազմա․․․վարորդի հետ կնքում պայմանագիր այդ գումարը տրամադրվում է աշակերտներին յուրաքանչյուր աշակերտի համար սահմանված գումարի չափով եթե չի գործում միջհամայնքային տրանսպորտը »,-նշեց Մուսայելյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը։
« Ֆինանսական որոշակի տարբերություն է առաջացել նախկինի և ներկա իրավիճակի հետ։ Տնտեսվարողները հրաժարվում են մեկնել նման գումարային չափով ,պատճառաբանելով՝ ծախսային մասը չի արդարացնում տվյալ գործունեությունը։ Ըստ կարգի հիմա այդ գումարները ինչպես են նախատեսված․․․հաշվարկում են տվյալ երթուղում տրանսպորտային միջոցի գումարային ծախսը, իսկ եթե չկա երթուղի, հաշվարկում են հարակից բնակավայրերի երթուղիների ծախսը, իսկ եթե ընդհանրապես դա էլ չկա՝ 200 դրամ յուրաքանչյուր աշակերտի մեկ օրվա համար »,-պարզաբանեց Շիրակի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
«Նախարարության հետ համատեղ քննարկում ենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավվելու այս հարցի ուղղությամբ, այլ լուծումներ ևս այս պարագայում տեսնում ենք , քննարկումների փուլում է»,-հավաստիացրեց վարչության պետը ։
«Նախարարության հետ համատեղ քննարկում ենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավվելու այս հարցի ուղղությամբ, այլ լուծումներ ևս այս պարագայում տեսնում ենք , քննարկումների փուլում է»,-հավաստիացրեց վարչության պետը ։
Այսօր արդեն աշակերտների տեղափոխման հարցը ,թեև ժամանակավոր տարբերակով , լուծվել է։Երեք գյուղերի 19 աշակերտների Մուսայելյանի դպրոց հասնելու հավելյալ ծախսերը ընդամենը մեկ ամսով ՝ կհոգա Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարությունը ։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...