Անին` չօգտագործվող զբոսաշրջային պոտենցիալ Շիրակի մարզի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

Անին` չօգտագործվող զբոսաշրջային պոտենցիալ Շիրակի մարզի համար

15:59 18.09.2020

Ախուրյան գետի ձախ ափը, որտեղից տեսանելի են Անի պատմական մայրաքաղաքի ավերակները, զբոսաշրջային պոտենցիալ է, որը Շիրակի մարզում չի օգտագործվում: Զբոսաշրջիկների մեծ խմբեր այս տարածք չեն կարող այցելել, քանի որ այն սահմանային գոտում է և հատուկ անցագրային ռեժիմ է գործում:

Անին Շիրակի մարզից ամենալավը երևում է Խարկով գյուղից: Խարկով մուտքի անցագրային ռեժիմը թեթևացնելու հարցն ամիսներ առաջ քննարկվեց: Դեռ գործնական քայլեր չկան, բայց սահմանային գոտում զբոսաշրջային երթուղի ունենալու առաջարկներ կան, համաձայն որոնց` երթուղին անցելու է հայ-թուրքական սահմանին գտնվող մեկ այլ լքված գյուղի տարածքով, որի մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնի:

Աբդուլռահման կոչվող գյուղի մասին շատ բան հայտնի չէ: Գյուղի բնակիչներից ոչ մեկը վերաբնակեցումից հետո Շիրակի մարզում չի մնացել: Տներ, անասնագոմեր, վարչական շինություններ, ամեն ինչ թողել են հայ-թուրքական սահմանին ու տեղափոխել այլ մարզ: Լքված գյուղի մասին ստույգ ու ականատեսի տեղեկություններ միայն Խարկովի միակ բնակիչն ունի՝ Վահանդուխտ տատը: Տարիներ առաջ Խարկովն ու Աբդուլռահման հարևան գյուղեր են եղել: Սահմանային ռեժիմի խստացումներից հետո խարկովցիները Բագրավան են տեղափոխվել, աբդուլռահմանցիները՝ Արմավիրի մարզ:

Երկու գյուղերն էլ ժամանակին բերքառատ են համարվել ու հատկապես մեղվապահության համար են նպաստավոր պայմաններ ունեցել: Ախուրյան գետի քարափներին եզակի բույսեր կան, իսկ մեղուները բերք են տալիս միչև հոկտեմբեր ամիսը: Վահանդուխտ տատը պատմում է՝ սահմանային ռեժիմը գյուղերը ինքնամարման տարավ․ բերքատու հողերն ու  տները լքեցին, բնակչությունը պակասեց:

«Անմիջապես Անիի դիմաց էր Աբդուլռահման գյուղը: Այդ գյուղից լրիվ են գնացել ժողովուրդը: Տեղափոխվել են Հոկտեմբերյանի 5-րդ սովխոզ: Լավ, հարուստ գյուղ էր, բավական շատ բնակչությամբ: Մեր գյուղից էլ ՝ Խարկովից ժողովուրդը մեկից չի գնացել, որ ասեմ էս ինչ թվին գնացին, մնացինք մենակ մենք: Հատզհետե գնացին, որին որտեղ ձեռք էր տալիս բնօրրան գտավ: Շատերն էլ երեխաների համար գնացին: Դպրոցում քիչ երեխա կար, ուսուցիչներին չէին վարձատրում: Վերջում մնացին 4 երեխա, ու դպրոցը փակվեց»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Խարկով գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանը:

Խարկովի նախկին դպրոցի շենքում է գյուղի միակ բնակիչն ապրում: Շիրակի մարզից Անին տեսնելու եկած ամեն մի զբոսաշրջիկ առաջինը Վահանդուխտ տատին է այցելում: Խարկովի 84-ամյա սահմանապահը,  որ խոստացել է գյուղը երբեք չլքել: Անիին ու Վահանդուխտ տատին տեսնելու համար տուրիստական փոքր խմբերի մուտք, համապատասխան անցագրերով, թույլատրելի է: Զբոսաշրջիկների համար կետ կա սահմանային գոտում, որտեղից թույլատրվում է տեսնել Անին: Ոչ թե մեկ կետից պատմական մայրաքաղաքը տեսնել, այլ սահմանային գոտում զբոսաշրջային երթուղի ունենալ: Սա առաջարկություն է, որն արել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահը:

Անիի մայր տաճարը, Գագիկաշենը, Տիգրան Հոնենց եկեղեցին… Անիի հազար ու մի եկեղեցիները Շիրակի մարզից տեսանելի են իրենց ողջ հմայքով: Այս ամենը զբոսաշրջային պոտենցիալ է, որը չի օգտագործվում: «Շիրակ կենտրոնը» մի շարք առաջարկություններ է ներկայացրել, թե որտեղից պետք է սկսել զբոսաշրջային երթուղին:

«15 կմ արգելափակված է և հասանելի չէ: Առավել ևս, եթե տուրիստներ են մտնում, իրենք միայն մի կետից կարող են տեսնել: Այն, ինչ մենք այսօր տեսանք, չեն կարող տեսնել: Դրա համար ոչ միայն տուրիստական կետ պիտի լինի, այլ տուրիստական երթուղի պետք է լինի: Աբդուլռահման գյուղից մինչև Հայկաձոր, մինչև Հովվի եկեղեցի մոտ 25-30 կմ տուրիստական գիծ կարող է լինել: Մանրամասն առաջարկել եմ, եթե չենք կարող միանգամից մեծ ծախսեր անել, գոնե առաջին փուլով պետք է որոշակի ժամեր նշանակվեն, անցակետ բացվի, որ հեշտացվի անցագրային ռեժիմը: Իսկ հարակից գյուղերի բնակիչները, որոնք գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար անցագրեր ունեն, թույլատրվի իրենց ուղեկցող լինել»,- SHANTNEWS-ի հետ զրույցում  ասել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:

Առաջարկները հավակնոտ են, բայց ոչ անիրականանալի: Առավել ևս, որ քննարկումներ եղան Խարկով գյուղը սահմանային գոտուց դուրս բերելու մասին: Թեև նախատեսված փոփոխությունները դեռ չեն գործում: Իսկ Թուրքիայում հաջորդ տարին հայտարարված է Անիի տարի, ու հարևան երկիրը ամբոջ աշխարհի զբոսաշրջիկներին հրավիրում է հայկական ճարտարապետության գլուխգործոցները տեսնելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

11:28 11.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

11:14 11.07.2025

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

Վարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։   ...

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է

11:08 11.07.2025

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

11:00 11.07.2025

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

10:45 11.07.2025

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

10:44 11.07.2025

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...

BACK_TO_TOP