22:25 19.09.2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ իրենց ունեցած տվյալների, տեղեկատվության վերլուծությամբ եկել են այն եզրահանգման, որ «Հայաստանը պատրաստվում է մասշտաբային սադրանքների և իրադրության սրացման»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Նախարար Հասանովը հանձնարարել է ճշտել մարտական հաշվարկներն ու համապատասխան կառույցների միջոցով, սահմանված պլանի համաձայն, պահեստազորային ռեսուրսի հավաքներ և դաշտային ելքեր կազմակերպել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հայտարարություններից երկու հիմնական եզրահանգում կարելի է անել:
Առաջին. անհրաժեշտ տեղեկատվական նախապատրաստության միջոցով փորձ է արվում զինված ուժերը նախապատրաստել մարտական գործողությունների (մասշտաբը տարբեր հանգամանքներից է կախված), որի պարագայում արդեն նշանակված են «մեղավորներն» ու «պատերազմի վերսկսման հիմքերը»:
Երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում և Արցախում վերջին երկու ամսվա ընթացքում և առաջիկա ամիսներին, տարբեր փուլերով, պահեստազորայինների հավաքներ են ընթանում, ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց աշխարհազորայինների ստեղծման գաղափարը, խոսվում է պահեստազորայիների հավաքները որակապես նոր մակարդակի հասցնելու մասին, Ադրբեջանն ի պատասխան փորձում է համարժեք գործողությունների ֆոն կամ տպավորությունը ստեղծել:
Ճիշտ է՝ այս ընթացքում թուրք-ադրբեջանական զորքերը տարբեր օղակների մասնակցության, տարբեր մասշտաբների համատեղ զորավարժություններ, մարտավարական պարապունքներ իրականացրեցին, սակայն դիվանագիտական առումով, Ադրբեջանը խնդիր ունի նախապես Հայաստանին ագրեսոր «նշանակելու», որպեսզի հնարավոր ռազմական գործողություններ հրահրելիս տեղեկատվական առումով մեկնարկային առավելություն ապահովի:
Ինչևէ, ստեղծված իրադրությունն ու Ադրբեջանից հնչող հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի»,- գրել է նա:
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...
12:36 11.07.2025
Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալՄարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...