Մաղթում եմ բոլորիս անկախ պետականության բարձր գիտակցում, պետության կայացմանն ուղղված շատ ծրագրեր, դրանք իրագործելու մեծ ձգտում․ ԿԳՄՍ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Մաղթում եմ բոլորիս անկախ պետականության բարձր գիտակցում, պետության կայացմանն ուղղված շատ ծրագրեր, դրանք իրագործելու մեծ ձգտում․ ԿԳՄՍ նախարար

09:55 21.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ մեր պետականության կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի կապակցությամբ:
??1991 թ.-ից ի վեր, անկախության կայացման ճանապարհին անխուսափելի մարտահրավերներին դիմակայելով, ձեռք ձեռքի կառուցել ենք մեր պետությունը՝ վայելելով և գիտակցելով անկախ հայրենիքում ապրող քաղաքացու մեր իրավունքը: Այդ ճանապարհին իրենց անխախտ դերով ու հիմնաքարային նշանակությամբ առաջնային են եղել դպրոցն ու մշակույթը, անկախ պետականության ակունքներում մեր ունեցածի հիմքի վրա ծլարձակող արվեստն ու գիտությունը:
??Պետականության շարունակական կայացման, անկախության գաղափարի գիտակցման և արժևորման գործում անուրանալի է դպրոցի դերը, որ նպատակ ունի կրթել ու պատրաստել հայրենաճանաչ ու ազգանվեր, օրինապաշտ և պետականամետ քաղաքացի:
??Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունը, որպես համաշխարհային մեծ ընտանիքի մի մասնիկ, ավելի քան երբևէ կարիք ունի կարևոր այդ ոլորտներում շարունակական բարեփոխումների, զարգացումների ու նորարարությունների, և իրականացվածը հանրահռչակելու` հայրենիքում և սփյուռքում ապրող ամեն հայի հասցնելու։
Եվ ուրեմն, մաղթում եմ բոլորիս անկախ պետականության բարձր գիտակցում, հանուն մեր հայրենիքի, մեր պետության կայացմանն ուղղված շատ նպատակներ և ծրագրեր, դրանք իրագործելու մեծ ձգտում։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում տոնական հագեցած օր, անմոռանալի հույզեր»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:58 11.07.2025

Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլում երկու անընդմեջ հաղթանակից հետո համառ պայքարում պարտվել է Կիպրոսի թիմին` 69-73: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արենի Օհանյանն է եղել։ Հայաստանի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: ...

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

13:45 11.07.2025

Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի […] ...

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

13:33 11.07.2025

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:  Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

BACK_TO_TOP