11:37 21.09.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ.
«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ: Տարեթվեր կան, որ ստեղծվում են ժամանակի պահանջով ու հրամայականով և հավերժանում են դարերի ու սերունդների համար: Հայ ժողովրդի պատմական կենսագրության մեջ բացառիկ կարևոր և որպես շրջադարձային իրողություն կմնա 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, երբ համայն հայությունը վերահաստատեց ազատ ու անկախ երկրում ապրելու իր կամքն ու վճռականությունը: Եվ այս պատմական իրադարձությամբ հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց, այն է` անկախության ուղին: Սակայն բոլորս գիտենք, որ անկախությունը նվեր չտրվեց մեր ժողովրդին, այն ձեռք բերվեց բազում դժվարությունների, պատերազմի ու մաքառումների գնով: Ուստի այսօր պատեհ առիթ է մեր հարգանքն արտահայտելու անկախությունը կերտած մեր հայրենակիցների հանդեպ, խոնարհումը` հանուն անկախության ամրապնդման իրենց կյանքը զոհած հայ քաջերի հանդեպ, գնահատանքը` Հայոց սահմաններն անսասան պահող մեր զինվորների հանդեպ և հարգանքը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ: Ինչ խոսք, երկրի կառուցման, շենացման գործը չի կարող հստակ ժամկետներ ու սահմաններ ունենալ. դա շարունակական, առաջընթաց ապահովող և նոր հեռանկարներ ուրվագծող մի գործընթաց է, որին մեզանից յուրաքանչյուրը թե´ այսօր, թե´ վաղը պետք է իր մասնակցությունն ունենա: Քանզի բոլորիս նպատակը հզոր ու զարգացող հայրենիք ունենալն է: Եվ ես վստահ եմ, որ որևէ փորձություն ու դժվարություն չեն կարող խաթարել մեր երկրի հաստատուն ընթացքը:Կրկին շնորհավորելով Անկախության տոնի առթիվ` բոլորիս մաղթում եմ եռանդուն և արգասաբեր աշխատանք` հանուն մեր պետության հզորացման ու մեր ժողովրդի բարեկեցության:Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- ասված է մարզպետի ուղերձում:
14:10 11.07.2025
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակՔաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր խնդիրները վերացնելու նպատակով։ Հերթական միջոցառման շրջանակներում՝ հուլիսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, կգործարկվի էլեկտրական շչակ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, գործընթացը պլանավորված փորձարկում է և այն նպատակ […] ...
13:58 11.07.2025
Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլում երկու անընդմեջ հաղթանակից հետո համառ պայքարում պարտվել է Կիպրոսի թիմին` 69-73: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արենի Օհանյանն է եղել։ Հայաստանի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: ...
13:45 11.07.2025
Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի […] ...
13:33 11.07.2025
Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն: Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...