ԱՀԿ-ն հայտարարում է մեկ շաբաթում COVID-19 դեպքերի ռեկորդային աճի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+19.09 oC

ԱՀԿ-ն հայտարարում է մեկ շաբաթում COVID-19 դեպքերի ռեկորդային աճի մասին

15:55 22.09.2020

Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել են COVID-19-ի ռեկորդային թվով նոր վարակակիրներ՝ գրեթե 2 միլիոն հիվանդ: Միևնույն ժամանակ, դեպքերի աճը տեղի է ունենում մահացության մակարդակի նվազման ֆոնին: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում:

Այսպիսով, սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է COVID-19 1 998 897 դեպք, ինչը 6 %-ով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Սա համաճարակի մեկնարկից ի վեր մեկ շաբաթվա ընթացքում գրանցված դեպքերի ամենամեծ թիվն է:

Չնայած նոր դեպքերի աճին, մահվան դեպքերը նվազում են: Անցյալ շաբաթ 36 764 մարդ է մահացել կորոնավիրուսի բարդություններից (10 %-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ):

Ըստ ԱՀԿ-ի՝ վարակի նոր դեպքերի աճ է նկատվել աշխարհի գրեթե բոլոր մասերում, բացառությամբ Աֆրիկայի: Միևնույն ժամանակ, Եվրոպայում և Ամերիկայում COVID-19 հիվանդությունների դեպքերն աճել են համապատասխանաբար 11% և 10%-ով:

Ամերիկային ​​դեռևս բաժին է ընկնում բոլոր վարակվածների և մահվան դեպքերի կեսը: ԱՄՆ-ում և Բրազիլիայում՝ համաճարակի առավելագույն տուժած երկրներում, վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 5000 COVID-19-ով հիվանդ է մահացել:

Միևնույն ժամանակ, Եվրոպայում, որտեղ որոշ երկրներում համավարակի երկրորդ ալիքն է, յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը՝ 27 %-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 31,5 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 970 հազար մարդ մահացել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP