20:45 22.09.2020
Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղում գույքագրման ու չափագրման աշխատանքներ են կատարվում: Ջրաձորը կառուցվելու է նոր տեղում՝ նոր ենթակառուցվածքներով, ինչը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ: Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի շինարարության ծրագիրը: Ջրամաբարաշինությունը մեկնարկել է դեռ Խորհրդային տարիներին ու անավարտ է մնացել: Նախատեսվում է առաջին փուլում Կապսի ջրամբարը կառուցել 25 մլն խորանարդ մետր ծավալով, իսկ հետո թողունակությունը դարձնել մինչև 60 մլն: Սա նշանակում է, որ Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղը պետք է տեղափոխվի: Գյուղում շինարարություն կատարել չի թույլատրվել դեռ 70-ական թվականներից: Այդ ժամանակվանից է Կապսի ջրամբարի շինարարության և գյուղի տեղափոխության մասին ծրագիր եղել: Գյուղում նոր ոչինչ չի կառուցվել: 88-ից հետո էլ բոլոր տները վթարային են դարձել: Նոր գյուղին ու բնակարանաշինությանը Ջրաձորում սպասում է արդեն երրորդ սերունդը:
«Դեռ իմ հայրը ուզում էր կից կառույց կառուցել, պապս ասում էր , թե չարժե գյուղում շինարարություն սկսել, որովհետև գյուղը տեղահանելու են: Դա 60-ականների վերջին ու 70-ականների սկզբին էր: Իսկ ջրամբարի շինարարությունը սկսվել է 1982-ին , 88-ից հետո դադարեցվեց: 2 թունել էինք կառուցել, մեկը պատրաստ էր, որով ջուր է հոսում: Եւս մեկ թունելով էլ ջուրը պետք է վերցնեին և միանար մայր ջրանցքին»,-shantnews-ին ասել է Ջրաձոր գյուղի բնակիչ Կոլյա Սողոմոնյանը:
Կոլյա Սողոմոնյանը 80-ականների սկզբին Կապսի ջրամբարի շինարարությանը մասնակցած վարպետներից է: Երկու թունել է կառուցել, որոնցից մեկով հիմա էլ ջուր է հոսում, մյուսի շինարարութունը կիսատ է մնացել: Հիմա նախ հենց այդ թունելի կառուցումն է ավարտին հասցվելու:
Իրենց տների նկատմամբ գյուղացիները սեփականության իրավունք չունեն: Սպասել են գյուղի տեղափոխությանը և սեփականաշնորհումներ գյուղում չեն թույլատրվել: Հիմա նախ իրենց ունեցածի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերելու: Ըստ այդմ էլ ծրագրի շրջանակներում փոխհատուցման չափն է պարզ դառնալու: Հին տան փոխարեն նորն է կառուցվելու, իսկ հողերի ու անասնագոմերի փոխհատուցումն այլ տարբերակով է:
«Հաստատվել է նոր գյուղի կառուցման ծրագիրը: Հողի դիմաց փոխհատուցում չի լինելու, որովհետև նոր տարածքում հող ստանալու են: Իսկ տների փոխհատուցումը հաշվարկվելու է փաստացի ունեցած բնակելի տան մակերեսով, որ համամասնությամբ էլ նոր տուն են ստանալու։Ամեն ինչ գույքագրել ենք՝ տուն, ծառ, մշակաբույսեր, շարժական տնակներ: Նաև հաշվարկվել են յուրաքանչյուր տան տեղափոխման ծախսերը»,-shantnews-ին ասել է չափագրող, գույքագրող ընկերության ներկայացուցիչ Կարեն Դանիելյանը:
Անցած տարի է նոր գյուղ կառուցելու համար 40 հեկտար հողհատկացում կատարվել: Նոր տարածքը գյուղից մի քանի կմ հեռու է՝ ավելի հարթավայրային տեղում: Ծառերի, տնամերձների ու հողակտորների համար փոխհատուցում են ստանալու: Նաև տեղափոխության հարցերն են պետական միջոցների հաշվին լինելու: Փոխհատուցումների ու փաստաթղթային բոլոր հարցերի կարգավորման համար 10 ամիս ժամկետ է տրված, իսկ բուն ջրամբարի շինարարությունն ավելի երկարատև է:
«Նոր տարածքը տրված է գյուղի դիմաց՝ մոտ 3 կմ հեռու: 5-6 ամիս առաջ ենք հատկացում կատարել: Իսկ ժամկետները ստույգ ոչ ոք չգիտի: Ձմռան ամիսներին այս տարածաշրջանում աշխատել հնարավոր չէ: Դեկտեմբերից մինչև ապրիլ այստեղ աշխատել չի լինի: Եթե լավ սկսեն 2-3 տարվա խնդիր է: Բայց միայն տներ չէ, որ կառուցվելու են, նաև դպրոց պետք է կառուցվի ու ենթակառուցվածքներ »,-shantnews-ին ասել է Ջրաձորի վարչական ղեկավար Գևորգ Հովակյանը:
Ջրաձոր նոր գյուղի նախագիծը պատրաստ է լինելու հաջորդ տարի: Հստակ է , որ նոր տեղում 78 տուն է կառուցվելու:Կապսի ջրամբարի շինարարությամբ պայմանավորված տեղափոխության ծրագրից բացի Ջրաձորում բնակարանաշինական ևս մեկ ծրագիր կար: Կառավարությունը նախատեսում էր 28 ընտանիքների համար տուն կառուցել, որոնք համարվում են երկրաշարժից անօթևան: Գյուղացիների պահանջով երկու ծրագրերը միացվել են և Ջրաձորում բնակարանաշինություն լինելու է ամբողջ գյուղի համար:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...