Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը

12:50 23.09.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգի գլխավորած պատվիրակությանը՝  ընդգծելով  կլիմայական փոփոխությունների և բնապահպանական աղետների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունն ու դրանց համատեքստում՝ երեխաների վրա բացասական ազդեցությունների չեզոքացումը։
«Ընդգծեցի, որ երեխաների, դեռահասների և երիտասարդների վրա կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցությունների մեղմման գործում առանցքային նշանակություն ունի էկոկրթական բաղադրիչը, որը թույլ կտա անգամ նախակրթական տարիքից ձևավորել բնության նկատմամբ պատասխանատու ու հոգատար վարք դրսևորող քաղաքացու։
➡️Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթինգը հակիրճ ներկայացրեց կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի օրակարգը։ Տիկին Քլարկ-Հաթինգը, մասնավորապես անդրադարձավ երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի եռամյա ծրագրի, ապա առաջարկեց դիտարկել կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրում երեխաներին առնչվող նախագծերի իրականացման հնարավորությունները:
➡️Շեշտեցի, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները, որոնք կնպաստեն Հայաստանում շրջակա միջավայրի բարելավմանն ու առողջացմանը՝ ակտիվորեն ներգրավելով հասարակության բոլոր շերտերին, մասնավորապես՝ երիտասարդներին։
Այդ ուղղությամբ իրականացվում են ինչպես օրենսդրական բարեփոխումներ, այնպես էլ գործնական քայլեր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում՝ էկոկրթական բաղադրիչը ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու համար։
Առանձնացրեցի ՏԻՄ օրենքում ՇՄՆ կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն իսկ հավանության է արժանացել և գտնվում է գործարկման փուլում։
ℹ️Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ) վավերացրել է դեռևս 1993թ., իսկ 2018թ. մեկնարկել է Ազգային հարմարվողականության ծրագիրը (ՀԱԾ), որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ կլիմայի փոփոխության (ԿՓ) ՀԱԾ մշակման ուղղությամբ։
Պատրաստակամություն հայտնեցի խորացնել համագործակցությունը ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող ծրագրերի շրջանակներում՝ ի նպաստ շրջակա միջավայրի առողջացման և երեխաների վրա բնական աղետների և կլիմայի փոփոխությունների ազդեցությունների մեղմման և չեզոքացման», -գրել է նախարարը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

BACK_TO_TOP