Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Արայիկ Հարությունյան

16:20 24.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանին: Նախարարը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը բավականին բարդ էր այն առումով, որ առնվազն երկու թեկնածու հավասարազոր մրցակիցներ և արժանի հավակնորդներ էին:

«Նախարարությունը և անձամբ ես որոշեցինք հնարավորություն տալ տիկին Թորոյանին՝ առաջիկա տարիներին իր առաջարկած ծրագրերն իրականացնել մեզ համար կարևոր մշակութային հաստատությունում: Վստահ եմ, որ նախարարության և մրցույթին մասնակցած մեր գործընկերների աջակցությամբ տիկին Թորոյանը կյանքի կկոչի իր առաջարկած հետաքրքիր գաղափարները»,- նշել է Ա. Հարությունյանը:

Նախարարը նշել է, որ թանգարանի նմուշները պետք է հավուր պատշաճի ներկայացվեն հանրությանը:

«Թանգարանում ունենք ժողովրդական արվեստի գանձեր, որոնք հասանելի չեն մեր հանրությանը: Այդ ամենի հանրահռչակումն է, որ բարձրացնում է ազգային գիտակցությունը, և դա պետք է արվի նաև 21-րդ դարին բնորոշ տեխնոլոգիական գործիքներով: Դպրոցական աբոնեմենտային ծրագրով պետք է ներգրավել աշակերտներին, քանի որ Հայաստանի վերափոխման` մինչև 2050 թվականի ռազմավարության գործողությունները հաջորդ տասնամյակներում հենց նրանք են իրականացնելու: Ռազմավարությունում ազգայինն անցնում է կարմիր թելով, ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով: Որևէ մշակութային հաստատություն ես այլևս չեմ պատկերացնում առանց կրթության: Նախարարությունների միավորումը հենց այդ նպատակն էր հետապնդում, որովհետև մենք չենք պատկերացնում մշակույթն առանց կրթության և կրթությունը՝ առանց մշակույթի»,- նշել է նախարարը:

Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել թանգարանի արդեն նախկին տնօրեն Հովիկ Հովեյանին վերջին տարիներին իրականացրած աշխատանքի համար.

«Վստահ եմ` այն լավագույն ավանդույթները, որ եղել են թանգարանում և նաև Ձեր կառավարման տարիներին ներդրվել են, կշարունակվեն և լավ հիմք կհանդիսանան այս հաստատության հետագա զարգացման համար: Ցանկանում եմ նաև շնորհավորել թանգարանի աշխատակիցներին և վստահություն հայտնել, որ նրանք կաջակցեն նոր տնօրենին՝ իր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում, քանի որ դրանք կարող են իրագործվել միայն, եթե կա անձնակազմի աջակցությունը և ըմբռնումը»,- ասել է նախարարը:

Հովիկ Հովեյանն իր հերթին հաջողություն է մաղթել նորընտիր տնօրենին՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի հետաքրքիր և ինքնատիպ հաստատություն հանդիսացող թանգարանում ձևավորված լավագույն ավանդույթները: Նորընտիր տնօրեն Լուսինե Թորոյանի խոսքերով, թանգարանն ունի հսկայական ռեսուրս, որն օգտագործելով՝ կարելի է մեր մշակութային արժեքները հանրահռչակել ամբողջ աշխարհում:

«Հուսով եմ, որ թանգարանի յուրաքանչյուր աշխատակից կդառնա մեր ընդհանուր նպատակների և գաղափարների կրողը և կունենա ընդհանուր երազանք»,- եզրափակել է Լ. Թորոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP