Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը դարձյալ հետաձգվել է․ ամբաստանյալ ռուս զինծառայողը միջնորդել է նիստը ռազմաբազայում կամ տեսակապով անցկացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը դարձյալ հետաձգվել է․ ամբաստանյալ ռուս զինծառայողը միջնորդել է նիստը ռազմաբազայում կամ տեսակապով անցկացնել

19:37 24.09.2020

Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Հիշեցնենք, գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Մինչ այս նրա ներկայությունը դատարանում չի ապահովվել։ Այսօր ևս ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի հրամանատարը նշել է, որ Ռազգիլդեևին դատարան բերելու համար գնացել են ռազմաբազա, որտեղ իրենց ասել են, որ հրամանատարությանը ոչինչ հայտնի չէ այն մասին, որ Ռազգիլդեևն այսօր պետք է դատարան ներկայանա։ Մինչդեռ, նիստի քարտուղարը նշել է, որ համապատասխան ծանուցագիրը ռազմաբազայի ներկայացուցչին հանձնվել է առձեռն։

Ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը, սակայն, գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարան, որտեղ խնդրում է դատարանին նիստն անցկացնել ռազմաբազայի տարածքում, կամ իր ներկայությունն ապահովել տեսակապի միջոցով։ Իսկ որպես հիմնավորում ներկայացնում է այն, որ կորոնավիրուսով պայմանավորված, վախենում է իր առողջության համար, ինչպես նաև մտավախություն ունի, որ Շիրակի մարզի դատարանի շենքում իր անվտանգությունն ապահովված չէ։ Ավելի վաղ, գրեթե նույնաբովանդակ գրությամբ, դատարանին դիմել էր ռազմաբազայի հրամանատարը։ Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում է հայտնել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:

«Ակնհայտ է հետևյալը, որ Ռազգիլդեևն ամբողջությամբ գտնվում է բազայի հրամանատարի հսկողության տակ: Հրամանատար, որը իրավական որևէ կարգավիճակ չունի, խոչընդոտում է արդարադատության իրականացմանը և ավելի ցնդելու բան ասեմ՝ ոչ միայն հրամանատարը, այլ արդեն ամբաստանյալն է որոշում, թե ոնց իր նիստն անցկացվի»,- ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Նա նաև նշել է, որ Ռազգիլդեևին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցը ներկայացրել է Եվրադատարան:

 

Իսկ Անդրեյ Ռազգիլդեևի շահերի պաշտպան Նարինե Ռշտունին նշել է, որ իր պաշտպանյալի հետ հանդիպել է, քննարկել միջնորդությունը, բայց ռազմաբազայի հրամանատարության հետ առնչություն չունի և Ռազգիլդեևի դատարան ներկայանալու հարցը չի քննարկել:

«Իմ պաշտպանյալը երբևիցե ոչ մի բան ոչ մեկին չի թելադրում, իմ պաշտպանյալի իրավունքն է դատարան դիմելու որևէ միջնորդությամբ և եթե տեսնում ենք՝ միջնորդությունում նա շատ բարեկիրթ գրում է․ «Խնդրում եմ ձեզ»:  Եվ այսպիսի հայտարարություններին, թե նա թելադրում է, կրկնում է հրամանատարին, ես չեմ ուզում անդրադառնալ: Զուտ խնդրում եմ իմ գործընկերոջը, որի հետ իրավապաշտպանությունում երկար ճանապարհ ենք անցել, ապագայում դատական նիստերը միտինգի չվերածել»,- ասել է Նարինե Ռշտունին:

Ռազգիլդեևի միջնորդությունն այսօր չի քննարկվել։ Դատավոր Ադրինե Ղուկասյանը նշել է, որ ամբաստանյալի միջնորդությունը քննարկման ենթակա է միայն այն դեպքում, երբ նա անձամբ այն կներկայացնի դատարանի դահլիճում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

16:14 02.05.2025

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին մայիսի 2-ին Ազգային ժողովում հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, «Իրական Հայաստան» հասկացությանը, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, երկրի տնտեսության զարգացման խնդիրներին: Հանդիպման […] ...

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

16:06 02.05.2025

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն: Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: ...

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

15:57 02.05.2025

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

15:50 02.05.2025

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և պահպանության ապահովման բաժնի ծառայողները նախապես առաջացած կասկածանքի հիման վրա խուզարկության են ենթարկել բժշկական վերականգնողական կենտրոնից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում Կ․Մ․-ի գոտկատեղին ամրացված բժշկական գոտու տակից ծառայողները հայտնաբերել են 7 բջջային հեռախոս և 6 բաժանորդային քարտ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտ

15:44 02.05.2025

Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտ

Գազայի հատված նավարկող մարդասիրական օգնությամբ նավը, որը պատկանում է «Ազատության նավատորմի կոալիցիա» (FFC) կազմակերպության ակտիվիստներին, Մալթայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, որից հետո նավում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Յասեմին Աքարը։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, տեղական ժամանակով […] ...

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

15:35 02.05.2025

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...

BACK_TO_TOP