20:59 24.09.2020
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնացուցադրական վերակառուցված ջերմատան բացման արարողությունը: Ջերմատան վերակառուցումը իրականացվել է «Ուսումնաարտադրական ջերմատան վերափոխման (վերակառուցման) աշխատանքների իրականացում» ծրագրի շրջանակում՝ «Ագրոբիզնեսի հետազոտութունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից և Հայսատանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել աջակիցներին ծրագրի հաջող իրագործման համար՝ հատկապես կարևորելով գյուղատնտեսական ոլորտում կրթության դերի բարձրացումը կրթական բարեփոխումների այս շրջանում: «Վերջին շրջանում պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական ոլորտին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, և սա կարևոր քայլ էր Ագրարային համալսարանի կողմից: Կրթությունը մեկ քայլ առաջ պետք է լինի, քանի որ գիտելիքով զինված մարդիկ են, որ վաղը պետք է նոր ջերմոցներ ու հիդրոպոնիկ ջերմատներ բացեն: Սա նաև լավ մոտիվացիա է սովորողների ու դիմորդների համար, որոնք հստակ մասնագիտական կողմնորոշմամբ կգան համալսարան»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այսկերպ ընդլայնվում են նաև ուսանողների և դասախոսների կրթական գործընթացի հնարավորությունները:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ նշել է, որ կրթական ոլորտը նոր շունչ է ստացել, և սա նոր խոսք է գյուղատնտեսական ոլորտում: Նա նաև անկեղծացել է, որ լինելով Ագրարային համալսարանի շրջանավարտ՝ միշտ երազել է Հայաստանում ևս տեսնել գյուղատնտեսական ուղղվածության՝ աշխարհի առաջադեմ համալսարանների մոտեցումը: Նշենք, որ ՀԱԱՀ բակում տեղակայված վերակառուցված ջերմատունը բաժանված է 4 առանձին ջերմոցների, որտեղ ուսանողների մասնակցությամբ և դասախոսների ղեկավարությամբ մշակվում են տարբեր մշակաբույսեր:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան Ճապոնիայի կառավարության անունից ողջունել է ներկաներին՝ ասելով. «Հաշվի առնելով գյուղատնտեսության դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ ծրագիրը լիովին համահունչ է պետության գերակայություններին: Ջերմատան նոր գործնական վերապատրաստման հնարավորություններից կօգտվեն ինչպես Ագրարային համալասարանի ուսանողները, այնպես էլ ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի շուրջ 70 սովորող»:
Ծրագրին աջակցել են նաև բոստոնահայ գործընկերներ Ջուդիթ Սարյանը և Վիկտոր Զարուգյանը, ինչպես նաև «ԱԿԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ-ն, որի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել բարձր տեխնոլոգիական մեքենայացված Ֆարմ-Բոտ ռոբոտը: Ներկաները շրջել են ջերմատան տարածքում, հետևել Ֆարմ-Բոտի կատարած աշխատանքին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ ուսանողներն արդեն իսկ մեծ ոգևորությամբ են մասնակցում դասերին՝ դրանք որակելով որպես արդյունավետ գործնական դասեր ջերմոցային ճիշտ միջավայրում: «Այս մոդելը ցույց է տալիս, թե ինչպես կարող են բարձր տեխնոլոգիաները կիրառվել գյուղատնտեսության մեջ»,- եզրափակել է նա:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...