19:30 25.09.2020
Պետական սուբվենցիոն ծրագրերը հնարավորություն ստեղծեցին շատ բնակավայրերի շատ խնդիրներ, որոնք տասնամյակներով անտեսված էին մնում, լուծում ստանան։ Նախկին քաղաքային ավանը՝ Լենգեսը, որն արդեն 10 տարուց ավելի է՝ գյուղական թաղամասի կարգավիճակ ունի, սուբվենցիոն ծրագրերի ցանկում է հայտնվել։ Երկու շենքի տանիք է նորոգվում։ Եվս երկուսի տանիքներն էլ վերանորոգվել էին անցած տարի՝ դարձյալ սուբվենցիոն ծրագրով։
Լենգես ավանի այս շենքերը կառուցվել են 1992 թվականին: Բայց տարածքը բնակեցնել սկսել են 1926 թվականից, երբ սկսել է կառուցվել Լենգես հէկը։ Հիմա էլ ավանատիպ բնակավայրում շարունակում են ապրել հէկի աշխատակիցների ընտանիքները։ Լենգեսն ավան է մնում, բայց վարչական ենթակայությունն է փոխվել, նախկինում քաղաքի ենթակայության էր, 2008 թվականից արդեն Վահրամաբերդ գյուղի թաղամաս է:
«Մենք պատկանում էինք քաղաքին, հետո ինչ-ինչ պատճառներով քնանք-ելանք, էղանք գյուղացի, գյուղացի դառնալով էղանք Վահրամաբերդ համայնքի թաղամաս, բայց ո՛չ մեզ հող տվեցին, ո՛չ էլ գյուղի տարածքից օգտվեցինք»,- պատմում է Լենգեսավան թաղամասի բնակիչ Սեդա Ավետիսյանը։
Մինչև 2000-ականները դպրոց էլ ունեին, հիմա լենգեսցի երեխաները գնում են 2 կմ հեռու գտնվող Վահրամաբերդ գյուղի դպրոց։ Ավան թաղամասում հաշվառված է 40 ընտանիք, այժմ բնակվում են 18-ը: Ապրողների դիմումներն են պատճառ դարձել, որ շենքերի տանիքներն ընդգրկվել են նորոգման ծրագրում։
«Կա տեխնիկական վիճակի մասին եզրակացություն։ Եթե նայեք՝ տանիքի ներսում կան դույլեր դրված, միշտ կաթոցներ են եղել, բնակիչների կողմից եղել են ահազանգեր ու էս աշխատանքն էլ կատարվում է հիմնականում բնակիչների առաջարկություններով՝ որպես առաջնահերթ խնդիր»,- ասում է Մարմաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Արտաշ Դրմեյանը։
1992 թվականին շենքերը տանիքապատել են ազբոշիֆերով, որոնք 30 տարում այնքան են քայքայվել ու վնասվել, որ տանիքի որոշ հատվածներ անգամ առանց ծածկի են մնացել։ Բաց տանիքի վնասներն ու հետևանքները երրորդից մինչև առաջին հարկի բնակարաններում են։
Սկսված նորոգումները միայն ազբոշիֆերը թիթեղներով փոխարինելուն չեն վերաբերում, փոխում են նաև փայտյա կառուցատարրերը։ Դրանց ամրությանը ևս վնաս է հասել։
«Փայտերը, որոնք փտած են, կհանենք, նորը կտեղադրենք, ջրատարների «ժեշտերից» կան, որոնք առողջ օգտագործելի են, կմնա տեղը, մյուսները կփոխենք, նորը կդնենք, ջրահեռացման «տրուբեքը» ամբողջությամբ կփոխենք»,- աշխատանքն է ներկայացնում շինարար Սպարտակ Մելքոնյանը։
Երկու շենքի տանիքների նորոգումները շինարարը նախատեսում է ժամկետներից շուտ ավարտել, քանի դեռ աշնանային տեղումները չեն սկսվել։ Աշխատանքների տեմպերը կախված են շինարարներից։ Երկու շենքի տանիքների նորոգման ընթացքին ու որակին հետևում է միաժամանակ երկու կառույց՝ տեխնիկական և հեղինակային վերահսկողական ընկերությունները։
13:00 12.07.2025
Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ13:00 12.07.2025
Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ ՅամալԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […] ...
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...