ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի առողջական վիճակը լավ է․ նա կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում հիվանդանոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի առողջական վիճակը լավ է․ նա կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում հիվանդանոցում

23:00 25.09.2020

ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի առողջական վիճակը լավ է: Նա կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի հետ։

«Եթե Անգլիայի պրեմիեր մինիստրին էս վիրուսը կպել է, մենք ով ենք, որ մեզ չկպնի: Ես ինձ լավ եմ զգում, անհանգստանալու կարիք չկա: Ուղղակի կարգն է այդպես, ախտանշանների առկայության դեպքում պետք է անպայման տեղափոխեն մայրաքաղաք: Հիմա գտնվում եմ բժիշկների հսկողության տակ, ենթարկվում եմ միմիայն նրանց ցուցումներին, բուժվում եմ»,- հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Երվանդ Սերոբյանը:

ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ շնչառական կամ այլ սարքեր իրեն միացված չեն, դրանց անհրաժեշտությունը չկա, իսկ՝  քանի օր կգտնվի հիվանդանոցում և որքան կտևի բուժման գործընթացը,կախված կլինի բժիշկների որոշումից:

Թե որտեղից կամ ումից է կորոնավիրուսով վարակվել ռեկտորի պաշտոնակատարը, հստակ ասել չի կարող, նշել է, որ շփման շրջանակը լայն է և որևէ մեկի հետ շփվելիս չես կարող իմանալ իր առողջական վիճակի մասին:

«Ես բուհում և առհասարակ բոլոր վայրերում բացառապես դիմակ եմ կրում, աշխատավայրում սերտ շփում չունեմ շատերի հետ, անվտանգության կաննոնները բուհում խստագույնս պահպանված են, բայց, փաստորեն, վարակվեցի»,- նշել է Երվանդ Սերոբյանը:

Այն հարցին, թե արդյոք իր վարակակիր լինելու համգամանքից ելնելով բուհում դասախոսական կազմից մեկուսացվածներ կան,թե ոչ, ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նշել է, որ իր պատճառով մեկուսացման ցուցում ստացողներ չկան աշխատակազմից:

Երվանդ Սերոբյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի կլինիկայում գտնվող ՀՊՏՀ-ի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի առողջական վիճակը ևս լավ է, անհանգստացնող ախտանշաններ չկան:

Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը Երվանդ Սերոբյանի քրոջորդին է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:43 12.07.2025

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

12:25 12.07.2025

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

Լվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP