17:16 26.09.2020
Ինչ ընթացք ունի Շիրակի մարզում հանրակրթական դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը։Տվյալներ և մասնագիտական դիտարկումներ shantnews.am-ին ներկայացրել է ՀՎԿԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը։
«Թեստերի քանակը ավելացվեց, լայնածավալ հետազոտություններ կատարեցինք, նույնիսկ կարող եմ ասել,որ կրթության այս կանխարգելիչ միջոցառումներն ինչ որ տեղ նվազեցրեցին մինչ այս կատարվող ախտանշան ունեցողների թեստավորման քանակը, որովհետև մենք առաջ մենակ հետազոտում էինք միայն գանգատ ունեցող հիվանդներին, որոնք դիմում էին պոլիկլինիկաներ։Դպրոցների աշխատակիցները, որպես այդպիսին, համարվում են առողջ կոնտինգենտ,նրանց շրջանում դրական դեպքերի հայտնաբերվածությունը ցածր է,մոտ վեց տոկոս չի հասնում»,-նշեց բժիշկ-համաճարակաբանը։
Շիրակի մարզում թեստավորման պետք է ենթարկվեն 160 դպրոցների 5300 աշխատակիցներ։Մարզային լաբորատորիան օրական մինչև 280 քաղաքացու թեստավորման հնարավորություն ունի։
«Մարզերից լավագույնն ենք, որ թեստավորման մեծ թվեր ենք ապահովել։Արդեն 5300 աշխատակիցներից 2520-ը թեստավորվել են,160 դպրոցներից 53-ում արդեն թեստավորումն ավարտել ենք։Գյումրիի գրեթե բոլոր դպրոցների աշխատակիցները թեստավորված են, քանի որ քաղաքում շփման շրջանակները մեծ են, որոշեցինք մեծ համայնքների հետ միասին Գյումրիում գործընթացը հնարավորինս շուտ ավարտել»,-ասաց համաճարակաբանը։
Ըստ Արմինե Անդրյանի,դպրոցներում դրական դեպքերը շատ ցածր տոկոս են կազմում,բայց հայտնաբերման դեպքում անմիջապես աշխատակիցներն ու նրանց հետ շփվող աշակերտները մեկուսացվում են, ինչպես եղավ Ախուրյանի թիվ 2 դպրոցի դեպքում։
« Ախուրյանի թիվ 2 դպրոցում 300հոգանոց անձնակազմում հայտնաբերված 3 դրական դեպքերը կազմում են մեկ տոկոս։Երեք վարակակիրներից 2- ը ունեին ընտանեկան կապ, դեպքերը բերովի էին, այս ընթացքում ևս երեք մանկավարժի մոտ հաստատվեց վիրուսը, մենք տնօրենի հետ որոշեցինք ու պարբերաբար մեկուսացրեցինք ։157 աշակերտները , որ առաջին օրը մեկուսացվեցին, երկրորդ հերթ հաճախող երեխաներն էին, ուսուցիչներն էլ էին շփվել» ,-նշեց Արմինե Անդրյանը։
Ըստ մարզի համաճարակաբանի ,սա անընդհատ պրոցես է, միշտ լինելու է, բոլոր դպրոցներում էլ լինելու է, քանի որ հիմա ըստ տվյալների հասարակությունում յուրաքանչյուր երրորդ մարդ վարակակիր է ։
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...