19:50 27.09.2020
Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն Արցախի շփման գծում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ֆոնին դիմել է հայրենակիցներին՝ կոչ անելով պահպանել զգոնություն և զսպվածություն, չտրվել սադրանքների։
«Ստեղծված իրավիճակում դեսպանատունն ամբողջ օրվա ընթացքում շարունակում է զանգեր, նամակներ և հաղորդագրություններ ստանալ ռուսաստանաբնակ հայրենակիցներից, ովքեր պատրաստ են աջակցության ցուցաբերել, այդ թվում՝ հայրենիք մեկնել։ Մենք ի սրտե շնորհակալ ենք աջակցության և ժողովրդի կողքին կանգնելու պատրաստակամության համար։ Այնուամենայնիվ, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունները լիովին վերահսկում են ողջ իրավիճակը, շարունակվում են բարձր մակարդակի շփումներն օտարերկրյա պետությունների հետ, մեր ռազմական գերատեսչությունները պատվով շարունակում են կատարել հայրենիքի պաշտպանության իրենց առաքելությունը, և այս պահին չկա անհրաժեշտություն առանձին նախաձեռնություններ իրականացնել՝ քաղաքացիների խմբեր ձևավորելու և Հայաստան ուղարկելու համար», – նշվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։
Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը նաև հայտնում է, որ դեսպանատունը և Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ։
«Այս դժվարին իրավիճակում ձեզնից յուրաքանչյուրին խնդրում եմ պահպանել զգոնություն և զսպվածություն, ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն, չտրվել հնարավոր սադրանքների և նախկինի պես պահպանել Ռուսաստանի Դաշնության օրենքները», – հավելել է դեսպանը։
https://www.facebook.com/armembrus/posts/1228729180845550
19:45 12.07.2025
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվելԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...
19:34 12.07.2025
Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի ՍիրիաԱդրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...
19:21 12.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներիՀուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...
19:10 12.07.2025
ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր ԼեյենըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...
18:57 12.07.2025
Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխաԳազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...