Մեր տղաները չեն զոհվում,նրանք հավերժ կանգնած են դիրքերում․Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը շարունակում է օգնել Արցախին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Մեր տղաները չեն զոհվում,նրանք հավերժ կանգնած են դիրքերում․Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը շարունակում է օգնել Արցախին

20:45 30.09.2020

Շիրակի մարզի բնակիչները  շարունակում են  իրենց աջակցությունը բերել  Արցախին ու սահմանին  կանգնած զինվորներին։Համայնքներում հավաքված սնունդը,անկողնային պարագաները,հագուստն ու  առաջին անհրաժեշտության  իրերը  հավաքման կենտրոններից  բեռնատարներով  տեղափոխում են Արցախ։

Այս աշխատանքները կոորդինացնելու հարցում շիրակցիներին  օգնում է ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը ՝ Ժորա Աբգարյանը։ Արցախի շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված պատերազմական գործողությունների   առաջին իսկ օրվանից գտնվում է  իր համաքաղաքացիների կողքին ու օգնում  բեռները Արցախ հասցնելու գործում։«Ժողովրդի համախմբվածության մասին խոսք չկա,ամբողջ ազգը դարձել է բանակ։Մարդիկ գուզեն ինչ -որ բանով օգտակար լինեն ։Էս ամենը կգնա Արցախ,թող հավաքվի,թող պետք չգա ընդհանրապես,բայց էս պրոցեսը շատ ավելի մարդկանց մոտ ուժեղ էմոցիաներ կառաջացնե,քան ուղղակի ֆիզիկական աշխատանքն է»,-հպարտությամբ ասում է Ժորան։Ժորան 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ստեղծել է  «Տիգրան Աբգարյան» մարտական ակումբը և արդեն 4 տարի է  զբաղվում է  դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներով։Հանուն Արցախի պատրաստ է ամեն ինչի ։ Նոր է վերադարձել  Արցախից ,  վստահեցնում է՝ մեր սահմանները պահող զինվորները ոչ մի բանի կարիք չունեն,ժողովրդի այս աջակցությունն էլ  տղաներին միայն ոգևորում ու քաջալերում է։«Մեր թիմը ամեն օր գնում է Արցախ,գիտենք ինչ է կատարվում ,բանակը որևէ բանի կարիք չունի։Մենք մեր զինվորների սխրանքների մասին վիդեոները տեսնում , հուզվում ենք,իրենք էլ մեր համախմբվածության մասին վիդեոներից են հուզվում։Գիտեք ինչ ՝էն որ  կանգնած ես պոստին  ու գիտակցում ես,որ էնտեղ մի տատիկ,պապիկ,տղա կամ աղջիկ քեզի համար ամեն ինչ կենեն ,օր դու այդտեղ  ամեն ինչով ապահոված լինես,դա ավելի ուժ է քեզ տալիս,դու ավելի ուժեղ քեզի կզգաս ու ավելի պինդ  զենքը ձեռքդ կպահես։Մենակ կարևորը մի բան է,որ  տղերքը չզոհվին ու ամեն ինչ անենք առանց կորուստների հաղթենք»,-նշում է Ժորա Աբգարյանը։«Տավուշյան դեպքերից հետո ավելի մեծացավ մեր թիմը ,ունեցանք ավելի մեծ համախմբվածություն ու էսօր մենք ավելի ճիշտ ու նպատակային գործ ենք անում»,- ասում է Ժորան։

Նրա կողքին են համախմբվել ապրիլյան պատերազմում զոհված  հերոսների ընտանիքների անդամներն ու պատերազմի բովով անցած բոլոր տղաները։Միասին թիկունքից ծառայում են բանակին ու փորձում են ամեն ինչ անել բանակի ամրությունն ու անվտանգությունն ապահովելու համար։«Ապրիլյան պատերազմի մասնակից տղերքիցը շատերը մեր ակումբի մեջ են,նաև  մեր ապրիլյան պատերազմում զոհված տղաների ծնողներից ,ովքեր  հիմա  սահմանում են ։Սա այն պահն է,որ իրենք  գնացել են իրենց տղաների հետևից,իրենց տղաների կողքը կանգնելու։Ես որ էրթամ ախպորս զորամաս,ես գիտեմ,որ ես իմ ախպորս կողքին եմ գնացել կանգնելու ու ըդիկ թող սաղ իմանան,մեր տղերքը երբեք չեն զոհվում,իրանք հավերժ կանգնած են դիրքերում ու մեր անվտանգությունը կապահովեն»,-ասում է  Ժորան։Ժորային այս օրերին   ոգևորում է նաև դպրոցականների ու երիտասարդ տղաների  ներգրավվածությունը պատերազմական օրերին ընթացող թիկունքային գործընթացներին,երբ շատերը ցանկանում ու պահանջում են իրենց ևս սահման տանել։

Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը նաև անվադողեր  հավաքելու  և սահման ուղարկելու նախաձեռնության հեղինակն է։ Այս նախաձեռնությունը սկիզբ է առել այն ժամանակ,երբ առաջին անգամ  բարձրացել է այն դիրքը , որտեղ զոհվել է եղբայրը՝տանկիստ Տիգրանը ։Հազարավոր անվադողեր գնում են սահմանային  դիրքեր։Դրանք  զինվորներին պաշտպանելու լավագույն միջոցներից մեկն են համարվում։

 

«Մենակ անվադողերը սահման տանել դնելով չէ,շատ կարևոր է մարդիկ իմանան,որ անվադողը դրվում է,կապվում արմատուրաներով,էդ ամեն ինչից հետո  կատարվում է  լուրջ ինժեներական աշխատանք ,որ զինվորը էնտեղ լրիվ անտեսանելի ու անխոցելի դառնա,որովհետև փամփուշտը անվադողից չի անցնում »,- ասում է նախաձեռնության հեղինակը ։

Երկու օրվա ընթացքում  Գյումրիում ու  Հայաստանի տարբեր բնակավայրերում  հավաքվել է 80 հազար անվադող։Դրանք  կուտակված են թաղամասերում,կենտրոնական փողոցներում  ու տարբեր հաստատությունների բակերում։«Էսօր երեխաներն են անվադողեր հավաքում,մեծերը չեն,էն ժամանակ մեծերն էին հավաքում,հմի արդեն մեծերը դիրքերում են,գիտեն որ  կալոսը գուգա,բայց ով է հավաքողը՝ երեխեքը։Կպատկերացնենք իրավիճակը,հինգ,վեց,յոթ տարեկան երեխեքից սկսած արդեն սաղ գիտեն կալոսների առավելությունը։Իմ համար հուզիչ է,որ փոքր երեխան իր հեծանիվի կամ խաղալիք ավտոմեքենայի անվադողերն է բերում ու տալիս սահման ուղարկելու համար»,-ասում է Ժորա Աբգարյանը։

Այս ամբողջ  աշխատանքների կազմակերպման ընթացքում Ժորայի կողքին է  նրա հայրը,բոլորի հետ հավասար մասնակցում է բեռների տեսակավորմանն ու տեղափոխմանը ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

BACK_TO_TOP