00:45 03.10.2020
Պատերազմող երկրին ինժեներական միտք է պետք, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կարող է շատ արդյունավետ լինել ժամանակակից ռազմարդյունաբերության համար: 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո Գյումրիում բացվեց ավիամոդելային խմբակ, որն ի սկզբանե ռազմական իրավիճակներում կիրառվող թռչող սարքերի նախագծման և պատրաստման համար էր: Անցած 4 տարիների ընթացքում հեռակառավարվող թռչող սարքերի բազմաթիվ մոդելներ են պատրաստել: Դրանք ռազմական գործողություններում չեն կիրառել, բայց ապրիլյանից մինչ սեպտեմբերյան պատերազմ ընկած ժամանակահատվածում գլխավոր հաջողությունը, որը ներկայացնում են, խմբակում սովորող երեխաներն են, որոնցից յուրաքանչյուրը ապագա օդաչու և ավիակոնստրուկտոր է:
«Նախագծել , պատրաստել ու փորձարկել ենք անօդաչուների մոդելներ: Առաջին մոդելը փորձարկումներն անցել է, կարող է թռչել 1 ժամ 40 րոպե, բաց բեռ իր հետ չի կարող տանել, քանի որ ի սկզբանե նպատակադրված է եղել նկարահանումների համար»,- shantnews-ին ասել է Գյումրիի ավիամոդելային խմբակի տնօրեն Խաչատուր Թադևոսյանը:
Անօդաչու թռչող սարքի մեկ այլ մոդելն արդեն ավելի հզոր շարժիչով է ու նախատեսված է 300-500 գրամ բեռ կրելու համար: Խմբակի ղեկավարն է նշում, անօդաչուների նախագծումն ու պատրաստումն այնքան բարդ չէ, որքան դրանք ճիշտ ու նպատակային կառավարելը: Ռազմական գործողություններում հաճախ անօդաչուների ոչ թե քանակն է կարևոր, այլ այն կառավարող մասնագետը:
«Մենք հասկացանք, որ այս ամենը, ինչ անում ենք , ոչ թե նրա համար է , որ մեկ ամսում, 5 ամսում կամ 5 տարում ունենանք անօդաչու թռչող սարք, այլ մեզ պետք են երեխաներ, որոնք այստեղից սկսելով պետք է գնան համալսարաններ, ավարտեն: Գիտական հենքի վրա պետք է ստեղծվի այդ ամենը, որ մրցունակ լինի»,- ասել է Խաչատուր Թադևոսյանը:
Խմբակի սաները դասապրոցեսի մի հատված էլ համակարգչի դիմաց են անցկացնում: Այն ինչ անում են, առաջին հայացքից համակարգչային խաղ է, իսկ իրականում անօդաչու թռչող սարքերը կառավարելու վարժանք: Թռչող սարքերի տարբեր մոդելները փորձարկել են,դրանք անընդհատ փոփոխությունների են ենթարկում, ավելի ժամանակակից դարձնում: Գյումրիում հիմա 30 պատանի է սովորում թռչող սարքերի նախագծում ու պատրաստում: Առնվազն 30 պատանի ապագա զինվոր է ու պատրաստ է իր ինժեներական մտքերն ու գաղափարները զարգացնել ու ծառայեցնել հայոց բանակին:
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...
21:56 13.07.2025
Լոնդոնի օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվելԼոնդոնի «Սաութենդ» օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել, հայտնում է բրիտանական Էսեքս կոմսության ոստիկանությունը։ «Մենք շարունակում ենք գտնվել «Սաութենդ» օդանավակայանում տեղի ունեցած լուրջ միջադեպի վայրում», – հայտնել է ոստիկանությունը սոցիալական ցանցերում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների հետ և որոշել են նախազգուշական նպատակով տարհանել մոտակա գոլֆի և ռեգբիի ակումբները։ ...
21:35 13.07.2025
Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 13-ին, ժամը 11։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 200 մ), այնուհետև փրկարարական […] ...
21:12 13.07.2025
Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասինԻնչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի […] ...