Թուրքիան ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, այլ նաև ապակայունացնում է ողջ տարածաշրջանը. Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Թուրքիան ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, այլ նաև ապակայունացնում է ողջ տարածաշրջանը. Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներ

11:39 04.10.2020

Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներ, Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեն, պատգամավոր Մարիանե Շտրեյֆ Ֆելերը, ինչպես նաև՝ խորհրդարանի վերին պալատի պատգամավորներ Լիզա Մացցոնեն և Կառլո Սոմմարուգան տարածել են մամլո հաղորդագրություն, որում դատապարտում են ադրբեջանա-թուրքական կոալիցիայի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։
Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական էսկալացիայի կապակցությամբ և Շվեյցարիայի Դաշնային խորհրդին (Կառավարությանը) կոչ են անում անհապաղ միջամտել:
«Այս հարձակումները մեզ հետ են տանում 1991-92թթ. պատերազմական այն դժնի ժամանակները, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր ադրբեջանական զինուժի կողմից զանգվածային ոչնչացման զենքերով: Ուժի կիրառումը, մասնավորապես, քաղաքացիական բնակչության դեմ անընդունելի է և պետք է խստագույնս դատապարտվի»։
Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներն իրենց անհանգստությունն են հայտնել նաև այս հակամարտության մեջ Թուրքիայի աճող դերի կապակցությամբ, ինչը, ըստ նրանց, անցնում է Ադրբեջանի հետ եղբայրական պարզ հարաբերությունների սահմանը: Թուրքիան ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, այլ նաև ապակայունացնում է ողջ տարածաշրջանը, – նշում են նրանք։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուծարված ռուսական ակումբում 9 հայ ֆուտբոլիստ է խաղացել

17:00 19.06.2025

Լուծարված ռուսական ակումբում 9 հայ ֆուտբոլիստ է խաղացել

Ռուսական «Խիմկի» ակումբը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Մերձմոսկովյան ակումբը այս քայլին է գնացել լուծարման պատճառով: Ակումբը դեռ պարտքերը չի մարել, այդ թվում` նախորդ մրցաշրջանում թիմի կազմում ելույթ ունեցող ֆուտբոլիստների հանդեպ: Տարբեր տարիներին «Խիմկիում» է խաղացել 9 հայ ֆուտբոլիստ՝ Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Զեբելյանը, Բարսեղ Կիրակոսյանը, Հովհաննես Հարությունյանցը, Արտակ Ալեքսանյանը, Արթուր Եդիգարյանը, Արշակ Կորյանը, Դավիթ Դավիդյանը […] ...

ԱՄԷԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վրա իրականացված հարվածը

16:49 19.06.2025

ԱՄԷԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վրա իրականացված հարվածը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ տեղեկատվություն ունի Իրանում Խոնդաբի ծանր ջրով աշխատող ռեակտորի վրա հարվածի մասին: Գործակալության տվյալների համաձայն՝ ռադիոլոգիական հետևանքներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԷՄԳ-ն գրել է X սոցիալական հարթակում: «ԱԷՄԳ-ն տեղեկատվություն ունի, որ հարված է հասցվել Խոնդաբի (նախկինում՝ Արաքի) ծանր ջրով աշխատող հետազոտական ​​ռեակտորին, որն այժմ կառուցվում է: Այն […] ...

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

16:40 19.06.2025

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. […] ...

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 19.06.2025

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Ավան Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Քուչակ թաղամասի, Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»

16:22 19.06.2025

Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»

«Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան հայտարարել է ակումբից հեռանալու մասին։ «Եկել է հրաժեշտ տալու ժամանակը։ Հեռանում եմ մի ակումբից, որտեղ խաղացել եմ 15 տարեկանից։ Միշտ հպարտությամբ եմ հանդես եկել «Էսպանյոլի» կազմում ու փորձել եմ առավելագույն օգուտ տալ ակումբին։ Բարդ որոշում եմ կայացրել ու չեմ խնդրում ընդունել այս որոշումը, բայց վստահեցնում եմ՝ սա ճիշտ որոշում է և՛ […] ...

Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

16:16 19.06.2025

Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

ՆԳ նախարարության ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է ՆԳ […] ...

BACK_TO_TOP