ՊՆ-ը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

ՊՆ-ը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից

19:35 04.10.2020

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։

Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է հաղորդել տվյալներ, որոնք կարող են օգտակար լինել հակառակորդին՝ մեր ուժերի դեմ իրենց
քայլերը ծրագրելիս։

«Կոչ ենք անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա թե ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

08:39 14.07.2025

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:27 14.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

08:15 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...

Հրդեհի ահազանգ Չարենցավան քաղաքում

08:08 14.07.2025

Հրդեհի ահազանգ Չարենցավան քաղաքում

Հուլիսի 14-ին, ժամը 00:18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 14.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

23:59 13.07.2025

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել  […] ...

BACK_TO_TOP