14:54 22.06.2018
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ:
«Նկատի ունենալով այս ծառայության համար հիվանդանոցների կողմից սահմանված բավականին բարձր գինը, որը դրա կարիքն ունեցող հիվանդների մեծ մասի համար անմատչելի է , հանձնաժողովը կարևորել է այդ տեսակի վիրահատության գնագոյացման ուսումնասիրությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովը ուսումնասիրության շրջանակներում դիտարկել է Հայաստանում ստենտավորում իրականացնող բոլոր՝ թվով 11 բուժհաստատությունների գնագոյացման շղթան: Հանձնաժողովը ուսումնասիրել է ստենտավորման վիրահատության գնագոյացման շղթայի մաս կազմող ավելի քան 40 ծախսային բաղադրիչները՝ սկսած ստենտի արժեքից մինչև վիրահատական գործիքներ ու դեղորայք:
Հանձնաժողովը պարզել է, որ 1 դեղապատ ստենտով վիրահատության արժեքը Հայաստանում կազմում է միջինը մոտ 1.1 մլն դրամ, որից 840 հազարը կազմում է ինքնարժեքը՝ ստենտի արժեք, դեղորայք, վիրահատական պարագաներ, ինչպես նաև բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձ, մաշվածության ծախս ու կոմունալ վճարներ:
«Ստացված տվյալների համադրության արդյունքում 1 միլիոն 100 հազար դրամ իրացման գնի պարագայում, շահութաբերությունը, մեր կողմից գնահատված, միջին շահութաբերության մասին է խոսքը՝ կազմում է շուրջ 25 տոկոս: Եթե մենք համադրում ենք բժշկական այլ ոլորտների շահութաբերության հետ, պետք է նշեմ, որ համարվում է բարձր և այս առումով մենք այստեղ ռեզերվ ենք տեսնում, որ այո, բժշկական հաստատությունները իրենց շահութաբերության հաշվին կարող են նաև որոշակիորեն նվազեցնել գները: Մասնավորապես իրատեսական է շուրջ 100 հազար դրամով այս ծառայության գների իջեցումը, ինչի պարագայում 1 միլիոն դրամ եթե կազմի դեղապատ ստենդի վիրահատությունը, շահութաբերությունը կկազմի մոտ 15 տոկոս, որը համարում ենք միանգամայն իրատեսական և ռեալ»,- նշել է Միքայելյանը:
ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության պետի համոզմամբ գների նվազեցման հնարավորությունն այս ոլորտում այսքանով չի սպառվում: Նրա պնդմամբ հնարավոր է գների նվազեցում արձանագրել նաև, եթե մատակարարների հետ համապատասխան բանակցությունների արդյունքում հասնեն նրան, որ մատակարարները այդ ստենտերն ու բժշկական պարագաները հիվանդանոցներին մատակարարեն առավել մատչելի գներով, օրինակ ստենտներ ներկրել հենց անմիջական արտադրողներից:
Հիշեցնենք, որ սրտի ստենտավորման վիրահատությունը հարևան Վրաստանում կազմում է մոտ 700-ից 800 հազար դրամ: Մանուկ Միքայելյանը չի բացառել, որ նման քայլեր ձեռնարկելուց հետո հնարավոր լինի Հայաստանում ևս սրտի ստենտավորման վիրահատության գները նվազեցնել այնքան, որ դրանք հավասարվեն Վրաստանում գործող գներին:
Ի դեպ, Հայաստանում երկու բուժհաստատություններ արդեն իսկ հայտարարել են, որ 100 հազար դրամով նվազեցնելու են սրտի ստենտավորման վիրահատության արժեքը:
11:36 14.07.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...
11:22 14.07.2025
Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքըՀուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։ Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս Օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության […] ...
11:05 14.07.2025
Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներումՀուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...
10:58 14.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:50 14.07.2025
Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...
10:43 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...