Մանվել Գրիգորյանի փաստաբաններին սպառնո՞ւմ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+36.09 oC

Մանվել Գրիգորյանի փաստաբաններին սպառնո՞ւմ են

19:34 22.06.2018

ԵԿՄ վարչության նախագահ, երկամսյա կալանքի մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի փաստաբանները բարձրաձայնում են իրենց հասցեին հնչող սպառնալիքների մասին: SHANTNEWS.am-ն այս առնչությամբ խոսեց Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ մանրամասները ճշտելու համար:

Արսեն Մկրտչյանն ասաց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Նա իր ֆեյսբուքյան էջին սպառնալիքներ պարունակող նամակներ է ստանում, սպառնում են գալ, մորթել իրեն և ընտանիքի անդամներին: Պատճառն այն է, որ պաշտպանում է Մանվել Գրիգորյանի շահերը:

Լևոն Բաղդասարյանն այսօր ասուլիսի ժամանակ դիմեց վարչապետին, հորդորեց հրապարակավ հայտարարել, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններին չվիրավորեն, չահաբեկեն, չնույնականացնեն իրենց պաշտպանյալի հետ:

Փաստաբանը նշեց, որ սպառնալիքների մասին հայտարարություն արել է իր գործընկերը, սակայն հանրահայտ փաստ է, որ, ընդհանուր առմամբ, կա բացասական տրամադրվածություն:

«Ես հորդորել եմ երկրի ղեկավարությանը օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել, ավելորդ բացասական աուրայով չտրամադրել»,- ասաց նա:

Հարցին՝ իր հասցեին հնչող սպառնալիքներ եղե՞լ են, նա պատասխանեց.

«Համացանցը, որ բացեք, կծանոթանաք: Իհարկե կան»:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է հետևել գործընկերոջ օրինակին և դիմել ոստիկանություն, նա պատասխանեց.

«Առաջիկա օրերին տեսնեմ աստիճանը, նոր կկողմնորոշվեմ, այս պահին՝ ոչ»:

Կարեն Քամալյանն էլ ասաց, որ ուշադրություն չի դարձնում իր հասցեին հնչող սպառնալիքներին և չի վախենում դրանցից:

«Ցավդ տանեմ, իմ վախը հանած ա, ես ոչ մի բանից չեմ վախում, էդ սպառնալիքներն էլ ընդհանրապես չեն կարա անդրադառնան իմ ծառայողական պարտականությունները կատարելու վրա»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ այդուհանդերձ, իր հասցեին սպառնալիքներ հնչե՞լ են, նա պատասխանեց, որ, ամեն դեպքում, ինքն ուշադրություն չի դարձրել:

«Բնականաբար, հնչած կլինեն, բայց իմ վախը հանած ա էս 20 տարվա գործունեության ընթացքում, էլի»,- նշեց փաստաբանը:

Քամալյանը նաև ասաց, որ չի պատրաստվում դիմել ոստիկանություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

14:13 01.08.2025

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Կամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...

BACK_TO_TOP