Հադրութում ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել են 2 բնակչի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

Հադրութում ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել են 2 բնակչի

23:10 10.10.2020

Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Today the Staff of the Human Rights Ombudsman of the Republic of Artsakh got concrete information that the Azerbaijani subvversive group which entered Hadrut town on the morning killed 2 civilians at their home – the mother and her son with disability. We are making efforts to gather more information and will publish them tomorrow.
Critically condemning the continuous severe attrocities of the Azerbaijani armed forces against the Artsakh population, I demand from the international community to give proper reaction to this cruel crime and to pursue punishing those criminals.
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

12:42 17.06.2025

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

Հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

12:35 17.06.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

Հունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

12:27 17.06.2025

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

12:14 17.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

BACK_TO_TOP