ANCA-ն ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

ANCA-ն ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը

00:42 22.10.2020

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որպեսզի վերջինս մերժի Թուրքիայի ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ վերջինս Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

«Թուրքիան, արձագանքելով հոկտեմբերի 5-ի Կանադայի որոշմանը, որով այդ երկիրը կասեցրեց Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում Անկարայի՝ Ադրբեջանին օգնելու պահանջով, փորձում է շրջանցել այդ արգելքը և Bayraktar TB2-ների պատրաստման համար արագացված կարգով այդ սարքավորումները ստանալ ԱՄՆ-ից: Թուրքիայի դիմումները պետք է մերժվեն, քանի դեռ այդ երկիրը զինում է կամ այլ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի հարձակումներին»,- ասված է հայտարարությունում:

Հանձնախումբը նաև նշում է, որ Պետական դեպարտամենտը պետք է հետևողականորեն հետաքննի ԱՄՆ-ի օրենսդրության խախտումները, որոնք կապված են երրորդ կողմին ամերիկյան արտադրության զինատեսակներ կամ ռազմական սարքավորումներ տրամադրելու հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

22:24 22.07.2025

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

21:52 22.07.2025

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

21:38 22.07.2025

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...

BACK_TO_TOP