08:50 22.10.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքում՝
11:00-17:00 Պուշկինի փ. 1, 35, 38/1, 42, 44, 46, 48 շենքեր, Բուզանդի փ. 45 շենք, Նալբանդյան փ. 7, 9 շենքեր, Կողբացի փ. 3ա շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գրիբոյեդովի փ. 3, 5, 5ա շենքեր, Համբարձումյան փ. 75 շենք,
Ռուբինյանց փ. 1 շենք, Վրթ. Փափազյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 10 շենք, Կոմիտասի պող. 7/1 շենք, Համբարձումյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Անտառային փ. 11-220; 9–136/6, Լեռ Կամսարի փ. 30/3,40/2, Աղբյուր Սերոբի փ. 52/20, Լ․Ազգալդյան 12/5 շենքեր, Վերին Անտառային 1-48/5; 1–123/3 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հ.Էմին փողոցի և Մանուշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզում՝
11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս և Պտղնի գյուղեր մասնակի,
Շիրակի մարզում՝
11:00-16:00 Գյումրի քաղաքի Շերամ թաղամաս և հարակից տարածքներ,
Սյունիքի մարզի՝
09:00-17:00 Սիսիան քաղաքի Աբովյան, Ա.Մանուկյան, Արցախ, Գ.Լուսավորիչ, Եսենին, Իսրայել Օրի, Լալայան, Մ.Գորկի, Ն.Ստեփանյան, Ադոնցի, Շահումյան, Շիրվանզադե, Որոտան, Սիսական, Սպանդարյան, Տեր-Ղազարյան փողոցներ, Ադոնցի նրբանցք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:30-15:00 Գորիս քաղաքի Բակունց, Ավանգարդ, Արզումանյան, Արշակունիներ, Նժդեհ, Գալստյան, Գետափնյա, Թանգուն Ձոր, Կոմերիտմիության, Բախշյան, Խանզադյան, Սաթյան, Սևյան, Տիգրան Մեծ, Օրբելյան փողոցներ, Ավանգարդ, Սաթյան, Սևյան նրբանցքներ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,
11:00-16:00 Հարժիս, Հալիձոր գյուղեր և հարակից ոչ-բնակիչ-բաժանորդներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
22:24 22.07.2025
ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցերՀուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...
22:17 22.07.2025
Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:08 22.07.2025
Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվելՀուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...
21:52 22.07.2025
Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասինԱշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...
21:38 22.07.2025
Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...