Կյանքն է պատասխանը. արցախցի զինվորական Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+30.09 oC

Կյանքն է պատասխանը. արցախցի զինվորական Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային

12:56 22.10.2020

Շենգավիթ ԲԿ-ն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից ներկայացնելով հայ կնոջ արիության վառ օրինակ․

«Կյանքն է պատասխանը։ Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, սմերչի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորյան։

Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության 38-րդ շաբաթում, ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան:
Այս ընտանիքը արիության և ամուր կամքի խորհրդանիշ է։

Ինչու՞։

Պատերազմական օրերին համացանցում լուսանկար հայտնվեց Ստեփանակերտի բնակարաններից մեկում հայտնված սմերչը։ Արցախից հարևանները լուսանկարել էին Գայանեի սեփական բնակարանի պատշգամբը՝ սմերչի հարվածից փլված տանիքով։ Թվում էր, թե տարիներ շարունակ կառուցած, ստեղծած բնակարանի նման պատկերը ընկճելու էր Գայանեին, բայց նրա պատասխանը հետևյալն էր․ «Միևնույնն է մենք կառուցելու ու շենացնելու ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախը, որքան ուզում են թող խփեն»:

«Շենգավիթ» ԲԿ֊ում, մանկաբարձ֊գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանի օգնությամբ Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային։ Նա ծնվեց խորհրդանշական զինադադարի օրը, չնայած որ այն չպահպանվեց թշնամու կողմից, բայց, այնուամենայնիվ, Գայանեի մյուս երեխաները որոշեցին քույրիկին անվանակոչել Վիկտորյա՝ հաղթանակ:

Վստահ ենք, որ Վիկտորյան հաղթանակ և խաղաղություն կբերի բոլորիս, իսկ հերոս մայրիկի օրինակը վառ ապացույց հայ կնոջ անկոտրում կամքի, հավատքի և խիզախության վառ օրինակ»,-գրված է լուսանկարներին կից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

21:52 22.07.2025

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

21:38 22.07.2025

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

21:24 22.07.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան: Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, […] ...

BACK_TO_TOP