23:55 25.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանն այսօր զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ:
-Կոնստանտին Վալենտինովիչ, արդեն գրեթե մի ամիս է, ինչ շարունակվում է պատերազմը։ Ինչպես շատ փորձագետներ են նշում, այն աննախադեպ է իր ծավալով, կիրառվող զինտեխնիկայի քանակով ու ծավալով։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։
-Այդքան էլ չէ։ Ժամանակակից դասակարգման չափանիշներով այն համապատասխանում է ռազմական հակամարտությանը և ոչ ավելին։ Դա պատերազմ չէ։ Դա ռազմական հակամարտություն է՝ հաշվի առնելով ներգրավված ռազմական կազմավորումները։ Բայց պետք է նկատել, որ այդ պատերազմի բնույթը բավական խոսուն է։ Ադրբեջանը, տիրապետելով ավելի քան հնգապատիկ ավելի ուժերի ու միջոցների, գերազանցելով Հայաստանին մոբիլիզացիոն ներուժով, հաջող ռազմական գործողություն իրականացնել չկարողացավ։ Դա բավականին օրինաչափ է։ Մոտ մեկ ամսվա ռազմական գործողությունների ընթացքում գլխավոր հարվածի ուղղությամբ առաջխաղացումը չի անցնում մեկ տասնյակից քիչ ավելի կիլոմետրը, ինչը նշանակում է, որ առաջխաղացման տեմպը մեկ օրում միջին հաշվով 3 հարյուր մետրին է մոտ։ Այսինքն՝ կարելի է ասել, որ Ադրբեջանի հարձակումը փաստացի ձախողվել է։ Սա ձախողում է, եթե այն դիտարկում ենք դասական ռազմագիտության տեսությամբ։
Դատելով լրատվամիջոցների հաղորդագրություններից՝ պարզ է դառնում, որ հարձակման հետագա ընթացքը խափանվել է ամբողջությամբ։ Չնայած, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը նույնպես կրում են զգալի կորուստներ, ադրբեջանական կորուստները, ըստ երևույթին, զգալիորեն շատ ավելի շատ են։
Կարևոր է ընդգծել, որ ռազմական գործողությունների առաջին էտապում Ադրբեջանական բանակը կրել է լիակատար պարտություն։ Ադրբեջանն անցել է հարձակման երեք խմբավորումներով երեք ռազմավարական ուղղություններով։ Հարձակումը կասեցվել է։ Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կազմավորումներն անցել են հակահարձակման՝ հետ մղելով հակառակորդին ելման կետեր։ Հետո թուրքական զինվորականների միջամտության շնորհիվ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները դարձան ավելի արդյունավետ։ Պետք է ենթադրել, որ դա պայմանավորված է երկու հիմնական գործոններով․ առաջինը Թուրքիայի միջամտությունն է ԱԹՍ-ների կիրառման տեսքով, երկրորդ գործոնն էլ այն է, որ ադրբեջանական բանակի ղեկավարումը, առնվազն մարտավարական օղակում, իրականացնում է թուրքական հրամկազմը։
Անցած տարիների ռազմական հակամարտության փորձից ելնելով, հաշվի առնելով Ղարաբաղի համար հայ-ադրբեջանական նախկին ռազմական գործողությունները՝ լավ հայտնի է, որ ադրբեջանական բանակի գործառական և ռազմավարական հրամանատարական կազմի պատրաստվածությունը շատ ցածր է։ Մարտավարական օղակում փոքր-ինչ ավելի լավ է։ Ցածր է նաև ադրբեջանական բանակի զինվորների բարոյահոգեբանական վիճակը, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչի համար են պատերազմում։
Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի զորքերն ավելի բարձր մակարդակի ռազմական պատրաստվածություն ունեն և ավելի ուժեղ բարոյահոգեբանական վիճակ։ Հենց դա էլ կանխորոշել է այն փաստը, որ ռազմական հակամարտությունը, որ սկսել է Ադրբեջանը, հասել է իր տրամաբանական ավարտին։ Հետագա ռազմական գործողությունները Ադրբեջանին կբերեն այնպիսի կորուստներ, որոնք սպառնալիք են հանդիսանում այդ երկրի ներքաղաքական կայունությանը և անգամ կարող են բերել ալիևների ռեժիմի անկման։
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...