20:51 26.10.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ համաճարակի հետևանքով 69 տարեկանում հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։
Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ:
1973թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
1982թ. Թոփիկյանը արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի:
1983-1991թթ. Թոփիկյանը ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը մեծ հաջողությամբ հանդես է եկել միջազգային ասպարեզում. 1987թ. Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցած «UVENTUS» հեղինակավոր մրցույթին, 19 միութենական երգչախմբերի մեջ, «Կոմիտաս»-ը գրավել է առաջին տեղը:
1989-1991թթ. Թոփիկյանը եղել է «Bridges Of Song» միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «Bridges of Song Tallinn 91» փառատոնին արժանացել է 20.000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»:
1991-1994թթ. Լիբանանի Բեյրութ քաղաքում վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:
1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):
2000թ. Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայկական երգի մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակը շնորհվել է Երևանի պետական կամերային երգչախմբի «Կոմիտաս Վարդապետի երգերը» սկավառակին: Երգչախմբի` Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:
2012թ.-ից ղեկավարել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական կազմից բաղկացած «Սեբաստացիներ» երգչախումբը։ Երգչախումբը հանդես է գալիս գործող և խոնարհված եկեղեցիներում, այլ հուշարձանների և թանգարանների տարածքներում, գյուղական, քաղաքային հրապարակներում, համերգային դահլիճներում՝ նպաստելով մանկավարժական երգչախմբերի ստեղծմանը։
Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։ Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի:
2013 թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:
2014 թ․-ից «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...