08:30 27.10.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Կողբ, Արճիս, Հաղթանակ, Այրում, Դովեղ, Բերդավան, Զորական, Լճկաձոր, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Ջուջևան, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Կոթի, Դեբեդավան գյուղերի գազասպառողների, «Դիալոգ Մ», «Ա.Ա.Հ.Ավտոգազ», «Զևս», «Գազարդի» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Լոռու մարզի Շնող գյուղի գազասպառողների և «Կայծուն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 19.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Լենինգրադյան, Շինարարների, Աբելյան, Էստոնական, Արզումանյան, Ֆուչիկի, Ջանիբեկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի թիվ 41 շենքի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների,
ժամը 09.00-ից մինչև ժամը 19.00-ն Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի գազասպառողների,
ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի գազասպառողների,
ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան, Ասլանյան, Մեհրաբյան, Սպանդարյան, Անտառային փողոցների և Գանձաքար գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Արտ-Վարդ», «Առամնա», «Ինամուր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների,
ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Տիեզերագնացների, Գորկու փողոցների, հարակից նրբանցքների, ինչպես նաև Երևանյան, Մաշտոցի, Հանրապետության, Չարենցի և Նալբանդյան փողոցների բազմաբնակարան շենքերի և Գրիբոյեդով համայնքի գազասպառողների գազամատակարարումը:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...