Արցախի ԱԻ պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պետական պարգևներով ու մեդալներ համակարգի  աշխատակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Արցախի ԱԻ պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պետական պարգևներով ու մեդալներ համակարգի  աշխատակիցներին

20:24 30.10.2020

Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պետական պարգևներով ու մեդալներով պարգևատրվել են համակարգի մի խումբ աշխատակիցներ:
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
Համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ գնդապետի կոչում է շնորհվել՝
Վալերի Մելքումյանին, Կարեն Ավետիսյանին, Մեխակ Արզումանյանին, Սասուն Սարուխանյանին, Արման Բարսեղյանին, Արմեն Նարիմանյանին, Մհեր Հարությունյանին, Արամ Ասրյանին, Արայիկ Դանիելյանին, Սարո Երեմյանին, Արմեն Հարությունյանին, Քերոփ Մովսիսյանին և Կարեն Առուշանյանին:
Փրկարարի առաքելությունը կատարելիս վիրավորում ստացած մի խումբ աշխատակիցներ Նախագահի մեկ այլ հրամանով պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով.
Հարութ Ապրեսյանը, Ավետիք Միրզոյանը, Կարոտ Բաղրյանը, Գարիկ Մելքումյանը, Գեղամ Գրիգորյանը, Մարատ Կարապետյանը, Սաշա Ավանեսյանը, Վահագն Ստեփանյանը և Վալերի Խաչատրյանը:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով փոխգնդապետի կոչումներ են շնորհվել՝
Գեղամ Ղուլյանին, Ալեքսեյ Շաֆերյանին, Սամվել Սարգսյանին, Հովիկ Ավանեսյանին, Աբգար Մանուկյանին և Աշոտ Սարգսյանին:
Մայորի կոչում են ստացել՝
Մհեր Ղուկասյանը, Վահրամ Մայիլյանը, Սուրեն Սարգսյանը, Շահեն Հայրապետյանը, Դավիթ Աբաղյանը և Դավիթ Առաքելյանը:
Կապիտանի կոչում է շնորհվել Գևորգ Ստեփանյանին, իսկ Արմեն Սարուխանյանին՝ ավագ լեյտենանտի:
«Արիություն» մեդալով պարգևոտրվել են Մարատ Ավագյանը և Հարություն Աթաջանյանը: Վերջինս՝ հետմահու:
«Փառքի խաչ Նոյ» մեդալով հետմահու պարգևատրվել է Հովիկ Աղաջանյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

15:16 20.08.2025

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

Եվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

BACK_TO_TOP