Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է․ բուժհաստատություններն աշխատում են ծանրաբեռնված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է․ բուժհաստատություններն աշխատում են ծանրաբեռնված

00:32 03.11.2020

Այժմ առողջապահական համակարգը դիմակայում է համավարակի երկրորդ ալիքին։ Վիրուսի արագ տարածման նպաստավոր պայման են ստեղծել սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունները, որին գումարվել է նաև հասարակության զգոնության թուլացումն ու անտարբերությունը։

Համավարակի երկրորդ ալիքի կանխատեսումներ մասնագետներն անում էին դեռ ամռան կեսերին, երբ հակահամաճարակային իրավիճակը համեմատաբար բարվոք էր, իսկ հիվանդության հաստատված օրական դեպքերի թիվը չէր հատում 500-ի սահմանը։ Մի շարք սահմանափակումների մեղմացումը, ինչպես նաև սեզոնին բնորոշ հիվանդությունների ակտիվացումն ազդող գործոններ են համավարակի տարածման համար։

«Սա երկրորդ ալիքի պիկն է․ պայմանավորված սեզոնայնությամբ՝ վիրուսի ակտիվությունը սպասելի էր և օրինաչափ: Ինչքանով է սա բարձր կամ ցածր, մենք չենք կարող ասել, քանի որ չունենք համեմատություն: Հարուցիչը մեր տարածաշրջանում նոր է․ և առնվազն 2-5 տարվա վիճակագրություն պետք է ունենանք, որպեսզի ասենք անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշները բարձր են, թե՝ ցածր»,- նշում է ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի համաճարակաբան Արմինե Անդրյանը:


«Առաջնային օղակը բավականին ծանրաբեռնված է աշխատում, այսօրվա դրությամբ մենք մարզում ունենք առաջնային օղակի հսկողության տակ գտնվող 1600-ից ավելի պացիենտներ, որոնցից 700-ից ավելիի մոտ հաստատված են դրական դեպքեր»,- նշում է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Առաջնագծում պատերազմական իրավիճակը չի թուլանում, թիկունքում էլ անտեսանելի թշնամին է գրոհում։ Հանրապետության առողջապահության համակարգն աշխատում է ուժերի գերլարված։ Մի շարք հիվանդանոցներ վերապրոֆիլավորվել են։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվում են միայն COVID-19 դրական հաստատումով հիվանդները։ Բացի տրիաժ ծառայությունից, Գյումրիի բժշկական կենտրոնում բացվել է առանձին բաժանմունք:

«Ինֆեկցիոնում այս պահին 80 հիվանդ կա, ունեն 100 մահճակալ, բուժհաստատությունը աշխատում է 80 տոկոս ծանրաբեռնվածությամբ: «Գյումրի» ԲԿ-ի բաժանմունքը 90 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Շնչառական սարքերի խնդիր ինֆեկցիոն հիվանդանոցը չունի, որովհետև համավարակի հենց սկզբում, երբ նոր վերապրոֆիլավորվեց որպես կորոնավիրուսային վարակով աշխատող կենտրոն, մենք շատ արագ տեղում կազմակերպեցինք թթվածնային համակարգի մոնտաժումը: Բացի դրանից, շարժական թթվածնային գեներատորներ տրամադրվեցին առողջապահության նախարարության կողմից»,- ասել է Լեյլի Ասլանյանը:

Սեզոնային շնչառական վիրուսները չեն միայն հիվանդության արագ տարածման պատճառ։ Պատերազմական իրադրությունը թուլացրել է մարդկանց զգոնությունը, սկսել են չհետևել հակահամաճարակային կանոններին։

Բազմամարդ միջոցառումների, այդ թվում՝ հուղարկավորություններին մասնակցությունը ևս հայտնվել է վերահսկողությունից դուրս։ Ավելին, վերջին օրերին մարդաշատ հոգեհանգստի և թաղման արարողություններ են կազմակերպում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների հարազատները։

Արձակուրդներով պայմանավորված՝ անավարտ է մնացել նաև հանրակրթական դպրոցների մանկավարժների ու աշխատակազմի թեստավորման գործընթացը։ Ըստ մարզի համաճարակաբանի՝ մինչ այդ կատարված հետազոտությունների դրական արդյունքով թեստերի քանակը մեծ թիվ չի կազմել։

«Մարզի 160 դպրոցներից ընդամենը 10-ի աշխատակիցները չհետազոտվեցին, բայց պատկերը պարզ էր: Հետազոտման ենթակա 5400  աշխատակիցներից ընդամենը 115-ի մոտ է թեստերի դրական պատասխան ստացվել, բայց դա հավասարաչափ չէր բաշխված: Որոշ դպրոցներում այն կազմում էր 6-8 տոկոս, որոշներում` 0.1-0.2 տոկոս: Ընդհանուր առմամբ, միջինը՝ դրական թեստերը մոտ 3 տոկոսը չանցավ»,- պարզաբանում է մարզի համաճարակաբան Արմինե Անդրյանը:

Համաճարակային իրավիճակը ամեն դեպքում մասնագետները գնահատում են վերահսկելի, այս ընթացքում կրթական հաստատությունների փակ լինելը որոշ չափով կնպաստի վարակի տարածումը կանխելուն։ Կրկին նույն հորդորն են հնչեցնում՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, ի վերջո, դիմակներ կրելու կուլտուրան չանտեսել և դրանով օգնել առողջապահական համակարգին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է ավտոմեքենա

17:46 27.07.2025

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

17:30 27.07.2025

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյույվերտին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։ Կլյույվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին […] ...

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

17:11 27.07.2025

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

Հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ […] ...

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

17:00 27.07.2025

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

16:51 27.07.2025

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

16:43 27.07.2025

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը ընդգրկում է ավելի քան 680 հեկտար տարածք։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պորտ-Լա-Նուվել կոմունայի տարածքում գտնվող երկու ճամբարների և մի քանի բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են որպես նախազգուշական միջոց: Ընդհանուր առմամբ, տարհանվել է հազար մարդ: Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքների […] ...

BACK_TO_TOP