12:30 17.01.2018
Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդինիոն պաշտոնապես ավարտել է կարիերան: Այդ մասին O Globo-ի հետ զրույցի ժամանակ հայտնել է նրա եղբայրը` Ասիսը, որը նաև նրա գործակալն է:
«Ռոնալդինիոն ավարտեց կարիերան: Դա վերջնական որոշում է: Հրաժեշտի խաղի համար Աշխարհի առաջնությունից հետո ինչ-որ խոշոր բան կկազմակերպենք: Մի շարք միջոցառումներ կլինեն Բրազիլիայում, Եվրոպայում և Ասիայում: Բնականաբար, կկազմակերպենք նաև Բրազիլիայի հավաքականի հետ խաղ»,- ասել է 37-ամյա ֆուտբոլիստի եղբայրը:
Գրեթե 2,5 տարի բրազիլացին պաշտոնական խաղերի չէր մասնակցում: Նրա վերջին խաղի օրը կհամարվի 2015 թվականի սեպտեմբերի 27-ը:
Իր կարիերայի ընթացքում Ռոնալդինիոն խաղացել է «Գրեմիոյի», «Պարի Սեն Ժերմենի», «Բարսելոնայի», «Միլանի», «Ֆլամենգոյի», «Ատլետիկո Մինեյրոյի», «Կերետարիոյի» ու «Ֆլումինենսեի» կազմում:
«Բարսելոնայի» կազմում կիսապաշտպանը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող ու երկու անգամ Իսպանիայի սուպերգավաթակիր: «Միլանի» կազմում ֆուտբոլիստը նվաճել է Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը:
Ֆուտբոլային «կախարդը», ինչպես նրան անվանում են ֆուտբոլասերները, 2005 թվականին ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը: 2004 և 2005 թվականներին նա ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
15:30 01.07.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը15:22 01.07.2025
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբԱդրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց «դիտավորյալ սպանության փաստի առթիվ»։ Այս մասին հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը։ Հարուցվել է քրեական գործ յոթ հոդվածներով, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր վտանգավոր եղանակով կատարված սպանություն, երկու կամ ավելի անձանց սպանություն, պաշտոնեական լիազորությունների […] ...
15:14 01.07.2025
Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ ՄիրզոյանՀունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...
15:07 01.07.2025
Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանքՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...
14:55 01.07.2025
Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստըՀունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...
14:48 01.07.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...