Սա շատ նման է սադրանքի. Ուկրաինայում ՀՀ դեսպանը՝ Ադրբեջանի հյուպատոսարանի վրա կրակոցների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

Սա շատ նման է սադրանքի. Ուկրաինայում ՀՀ դեսպանը՝ Ադրբեջանի հյուպատոսարանի վրա կրակոցների մասին

13:12 08.11.2020

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա-24» հեռուստաընկերությանը` Խարկովի «հրաձգության» վերաբերյալ․

«Ես չգիտեմ, Խարկովում հրաձգություն եղել է, թե ոչ: Մամուլից եմ իմացել: Սա շատ նման է սադրանքի: Եթե նույնիսկ կրակել են, մենք չգիտենք, թե ով է դա արել: Համոզված եմ, որ հայկական համայնքային կազմակերպությունները ոչ մի կապ չունեն դրա հետ: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց այդպիսի վստահություն, որ հայերն անպայման կապ ունեն դրա հետ: Պատվավոր հյուպատոսները, որպես կանոն, ներգրավված են ինչ-որ առևտրային, տնտեսական գործունեության մեջ: Միգուցե սա հենց դրանո՞վ է պայմանավորված: Միգուցե հենց իրե՞նք են ինչ-որ բան արել սադրանքի նպատակով: Ես չգիտեմ։

Դա պետք է պարզեն իրավապահ մարմինները, և, եթե կան հանցագործներ, ապա կան համապատասխան օրենք և համապատասխան պատժամիջոցներ: Պետք չէ միանգամից եզրակացություններ անել:

Ես կցանկանայի նշել հայ համայնքի, Ուկրաինայի հայերի միության դիրքորոշման մասին, որին ես լիովին սատարում եմ: Այն հետևյալում է, որ Ուկրաինան չպետք է մարտի դաշտ վերածել: Խոշոր համայնքներն այստեղ են ապրում, և հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Եվ դա նրան (հայ համայնքին) հաջողվում է, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը որոշ ժամանակ առաջ բուռն, կրակոցներով ուղեկցվող, ավտոերթ էր կազմակերպել Կիևի կենտրոնում:

Կցանկանայի նշել, որ ադրբեջանական քարոզչության ոգով նման սադրանքները կարող են մաս կազմել բախումներ հրահրելու կամ բնակության երկրներում հասարակական կարծիքը հայերի, Հայաստանի դեմ ուղղորդելու մի ընդհանուր արշավի։ Ցավոք, նման դեպքեր եղել են նաև այլ երկրներում: Նմանատիպ մի բան վերջերս անհաջող կերպով փորձում էին հայկական կողմի վրա բարդել Բալթյան երկրներից մեկում, ավելին՝ նրանք փորձեցին կրոնական երանգ հաղորդել:

Այսպիսով, պետք է հանգստանալ և թույլ տալ, որպեսզի իրավապահներն աշխատեն:

Տվյալ պահին այսքանը կարող եմ ասել այս հարցով»,-նշել է դեսպանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Ուկրաինայում անհայտ անձինք կրակ են բացել Ադրբեջանի հյուպատոսարանի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP