Հանուն Արցախի և հանուն բանակի. գյումրեցի հայտնի ու պատանի նկարիչները իրենց աշխատանքների վաճառքի հասույթը փոխանցում են հիմնադրամին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+20.09 oC

Հանուն Արցախի և հանուն բանակի. գյումրեցի հայտնի ու պատանի նկարիչները իրենց աշխատանքների վաճառքի հասույթը փոխանցում են հիմնադրամին

22:00 08.11.2020

Հանուն Արցախի և հանուն բանակի. այս խորագիրը կրող նախաձեռնության շուրջ են համախմբվել  գյումրեցի արվեստագետները. մեկտեղել կարողություններն ու որոշել վաճառել իրենց ստեղծագործությունները, իսկ ամբողջ հասույթը փոխանցելու են համազգային դրամահավաքին: Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսական կազմի ամենօրյա  ցուցադրություն- վաճառքին միացել են նաև բուհի ուսանողներն ու նկարչական դպրոցների պատանիները:

Նախաձեռնող խմբի անդամներն ինքնուրույն են պատրաստում նկարների համար նախատեսված շրջանակները։ Վաճառքից գոյացած առաջին փոխանցումը հիմնադրամին կազմել է մեկ միլիոնից ավելի դրամ:

Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները մեկ ամիս է՝ զբաղված են հանուն Արցախի ու հանուն բանակի նախաձեռնության աշխատանքներով: Բուհի բակում փայտագործ վարպետները  պատրաստում են նկարների շրջանակները, հետո դրանք ներկում հայկական երկու պետությունների խորհրդանիշների  գույներով:

Շրջանակների մեջ տեղադրվող աշխատանքները բազմաժանր են, բայց հիմնական թեման հայրենասիրությունն է: Մարզի գեղանկարիչների աշխատանքների կողքին ներկայացված են նաև ուսանողների ու պատանի նկարիչների ստեղծագործությունները:

Աշխատանքների մեջ կան նաև այնպիսիները, որոնք վաճառքի ենթակա չեն: Դրանք նորօրյա անմահացած հերոսների դիմանկարներն են, որոնք հեղինակները նվիրում են նրանց ընտանիքների անդամներին: Ռիտա Թումասյանը նկարել է զոհված այն հերոս տղաներին, որոնց անձնապես է ճանաչել կամ նրանց հերոսական պատմությունները հուզել  են նկարչուհուն:

Վաճառվող  աշխատանքները արվեստների ակադեմիայի պատերին են։ Շրջանակների մեջ առած նկարների  արժեքը սիմվոլիկ է՝ 5000 դրամ: Օրական վաճառվում է 15-ից 20 նկար:

Հանուն Արցախի ու Հայկական բանակի աջակցության օնլայն հարթակում ևս գեղանկարների ցուցահանդես- վաճառք է ընթանում, որին միացել են գեղանկարիչ Սամվել Գալստյանի սաները։ 

Պատանի այս նկարիչների բարեգործական նպատակներով ցուցահանդեսը դեռ մեկ ամիս առաջ նախատեսված էր սահմանամերձ Բագրավան գյուղում, իսկ հասույթ ուղղվելու էր սահմանային գյուղերի աջակցմանը, բայց պատերազմը փոխեց նախաձեռնության նպատակները։ Երեխաների ցանկությամբ վաճառքից գոյացած ամբողջ հասույթը՝ մոտ 600 հազար դրամը կփոխանցվի համազգային դրամահավաքին։

11 պատանի նկարիչների աշխատանքները վաճառվել են մի քանի օրվա ընթացքում: Սաների այս նախաձեռնությունը հայրենասիրության և բանակին օգնելու ևս մեկ կարևոր դրսևորում է:

Գեղարվեստի ակադեմիայի կամավորները նախատեսում են նկարների վաճառք կազմակերպել նաև մայրաքաղաքում ու հանրապետության այլ մարզերում:Պատերազմը մեր հաղթանակով ավարտելուց հետո էլ գյումրեցի  նկարիչները այս ակցիան չեն դադարեցնելու. այս կերպ կշարունակեն օգնել Արցախի վերականգնմանը։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

23:59 27.07.2025

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

23:52 27.07.2025

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

Սլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

23:43 27.07.2025

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

23:28 27.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

BACK_TO_TOP